Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից, եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրները անվտանգության երաշխիքներ տրամադրեն, հաղորդում է Reuters-ը։

«Հենց սկզբից Ուկրաինան ցանկանում էր միանալ ՆԱՏՕ-ին. դա իրական անվտանգության երաշխիք է: ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ գործընկերներ չէին աջակցում այս ձգտմանը», – դեկտեմբերի 14-ին ասել է Զելենսկին՝ WhatsApp-ի միջոցով պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է Meduza-ն։

«Այսօր Ուկրաինայի և ԱՄՆ-ի  երկկողմանի անվտանգության երաշխիքները, մեզ համար՝ ԱՄՆ-ի կողմից 5-րդ հոդվածի նման երաշխիքները և մեր եվրոպացի գործընկերների, ինչպես նաև այլ երկրների՝ Կանադայի, Ճապոնիայի կողմից անվտանգության երաշխիքները հնարավորություն են՝ կանխելու ռուսական մեկ այլ ներխուժում», – հավելել է Զելենսկին՝ նշելով.

«Եվ սա արդեն մեր կողմից փոխզիջում է»։ Նա հավելել է, որ անվտանգության երաշխիքները պետք է իրավաբանորեն պարտադիր լինեն։
Զելենսկին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ դեկտեմբերի 14-ին Բեռլինում սկսված բանակցություններից առաջ։ Բանակցությունների առաջին օրվանից հետո Ուիթկոֆը հայտարարել է, որ «նշանակալի առաջընթաց» է գրանցվել։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը Թրամփի վարչակազմի կողմից առաջ մղվող խաղաղության ծրագրի կետերից մեկն է։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կտրականապես դեմ է Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի