6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի մասնաշենքի կառուցման աշխատանքները ընթանում են պլանավորված ժամանակացույցին համաձայն և բավականին արագ տեմպերով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։

«Ֆինանսական կատարողականի մասով նույնպես տարին կփակենք լավ արդյունքներով, և այս մասով ենթադրում եմ՝ շեղումներ չունենք»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ եթե այդ տեմպերով շարունակեն, ապա 2026 թվականի աշնանը մարզադպրոցը կբացվի։

Տիգրան Ավինյանը եզրակացրեց, որ հնարավոր է այս տեմպերով աշխատել։

«Նախագծով նախատեսված էր, որ այս աշխատանքները պետք է տևեն վեց տարի։ Մենք մեկ տարի վեց ամսում աշխատանքները, կարծես, ավարտին ենք հասցնելու։ Ճի՞շտ եմ, տիկին Բաբայան»,- ասաց քաղաքապետը։

Ի պատասխան՝ Անետա Բաբայանը հաստատեց։

«Այսինքն, այն, ինչը մեր ստանդարտներով նախատեսված էր վեց տարի, իրականության մեջ մենք մեկուկես տարում ավարտում ենք։ Եվ տեմպը, համապատասխանաբար, ցույց է տալիս, որ դա հնարավոր է։ Եվ եթե դա հնարավոր է, դա հնարավոր է նաև մեր մանկապարտեզների, բակերի դեպքում։ Դա հնարավոր է մեր բոլոր աշխատանքների դեպքում։ Եվ այսուհետ այս պահանջը լինելու է բոլոր շինարարական աշխատանքների վերաբերյալ»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան