Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ մտան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վաշինգտոնը վերականգնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք գործում էին մինչև իրանական միջուկային համաձայնագրի ստորագրումը: Այս սահմափակումները հիմնականում կառնչվեն նավթի արտահանմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սրանք ամենակոշտ պատժամիջոցներն են, որ Վաշինգտոնը երբևէ կիրառել է Թեհրանի դեմ: Նրա խոսքով՝ դրանք արդեն «կործանարար ազդեցություն են ունենում իրանական տնտեսության վրա». երկրի ազգային արժույթը մեկ տարվա ընթացքում 70 տոկոսով արժեզրկվել է, հոկտեմբերին գնաճը կազմել է 37 տոկոս:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ներառվել է ավելի քան 600 ընկերություն և անհատ: Ըստ նրա՝ սահմանափակումները պետք է «ազդեն իրանական ռեժիմի պահվածքի վրա»:

Իրանի իշխանությունները կտրուկ են արձագանքել նոր պատժամիջոցներին: Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը կշարունակի նավթ վաճառել և Վաշինգտոնին «կստիպի ափսոսալ»:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր հերթին նշել է, որ պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ն ցանկանում էր կաթվածահար անել երկրի տնտեսական աճը, սակայն միայն ամրապնդել է Թեհրանի ինքնաբավությունը: