Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ռիյադում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակներում ելույթով է հանդես եկել Դաշինքի բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպմանը։

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության վերականգնման և բոլոր համայնքների արժանապատվության և ինքնության պաշտպանության գրավականը խաղաղության և բռնության դեմ պայքարի մշակույթի խթանումն է` հիմնված հանդուրժողականության և փոխըմբռնման վրա: Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն նպաստում է ատելության խոսքի, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության դեմ ուղղված համաշխարհային ջանքերին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի ոգու վերականգնումը» նախաձեռնության շրջանակներում իրականացվող Իրաքի փաստագրական մշակութային ժառանգության վերականգնմանը, Լիբանանում «Կապույտ վահան» կազմակերպության կողմից իրականացվող միջազգային նախագծերին, ինչպես նաև Պաղեստինի Պետության հետ համագործակցությանը` ուղղված վերջինիս վտանգված փաստագրական մշակութային ժառանգության պաշտպանությանը: Ներկայացրել է նաև 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը՝ ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը:

«ԱԳ նախարարի տեղակալն առանձնահատուկ շեշտել է ՀՀ առաջնահերթությունն` ուղղված երիտասարդության հզորացմանը և բազմազանության ու ներառականության խթանմանը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրել է 2027թ․ Հայաստանում հյուրընկալվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերին»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանի համար կանխարգելման օրակարգի առաջնահերթությունը` վկայակոչելով  2025թ. սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը: Այս համատեքստում կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը` ի նպաստ Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդման, ավելի կայուն և համագործակցային միջավայրի հաստատման: Կարևորվել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «Թրամի ուղի» ծրագրի իրականացումը՝ մարդկանց միջև շփումների միջոցով տարածաշրջանում խաղաղության խթանման և վստահության ամրապնդման համար: