Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը

Լուրեր

05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մանկական վիրաբուժության գծով «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ, մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Նա իր մասնագիտական ամբողջ ուղին նվիրել է մանկական առողջության պահպանմանը՝ լինելով նվիրված բժիշկ, պատասխանատու ղեկավար և սիրված գործընկեր։

Իր բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային վերաբերմունքով և մանկական վիրաբուժության զարգացմանն ուղղված գործունեությամբ Ավթանդիլ Հարությունյանն արժանացել էր գործընկերների, ծնողների և փոքրիկ պացիենտների վստահությանը։ Ավթանդիլ Հարությունյանի անունը կմնա մեր կենտրոնի պատմության մեջ` որպես բժշկի կոչման հանդեպ հավատարմության, բարոյական բարձր արժեքների և մարդասիրության օրինակ։

«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը և ողջ բուժանձնակազմը ցավակցում են ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ունեցել են նրան ճանաչելու և նրա հետ աշխատելու պատիվ»,-նշվում է մահազդում։