Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
Քաղաքականություն
13.12.2025 | 20:31
Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Այցի ընթացքում ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։

