ԵՄ 4 երկիր դեմ է Ուկրաինային ռուսական ակտիվների հաշվին վարկ տրամադրելու ծրագրին

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Բելգիայի՝ Ուկրաինային 210 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու սխեմայի այլընտրանք փնտրելու կոչին՝ ռուսական սառեցված ակտիվների հաշվին, միացել են ևս երեք երկիր՝ Իտալիան, Բուլղարիան և Մալթան, գրում է Euractiv-ը՝ հղում անելով հայտարարությանը։

Երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանք աջակցում են ռուսական ակտիվների անժամկետ սառեցմանը (նման որոշում Եվրամիությունն ընդունել է նախորդ օրը), սակայն այդ քայլը չպետք է «կանխորոշի» այդ միջոցների հնարավոր օգտագործումը Կիևի ռազմական ջանքերին աջակցելու համար։

Չորս երկրները կոչ են արել Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին «շարունակել ուսումնասիրել և քննարկել այլընտրանքային տարբերակներ՝ ԵՄ իրավունքի և միջազգային իրավունքի շրջանակներում, կանխատեսելի պարամետրերով և էապես ավելի փոքր ռիսկերով, Ուկրաինայի ֆինանսական կարիքները բավարարելու համար՝ ԵՄ վարկային գծի կամ միջանկյալ լուծումների հիման վրա»։

Այն մասին, որ Իտալիան, Բուլղարիան և Մալթան աջակցել են Բելգիայի դիմադրությանը՝ Ուկրաինային ռուսական ակտիվների հաշվին վարկավորելու ծրագրի դեմ, գրում է նաև Politico-ն՝ հղում անելով հայտարարությանը։ Պարբերականը նշում է, որ Իտալիայի՝ ԵՄ-ում բնակչության թվով և ազդեցությամբ երրորդ երկրի աջակցությունը խաթարում է Եվրահանձնաժողովի հույսերը՝ այս հարցով համաձայնության հասնելու դեկտեմբերի 18-19-ին նախատեսված գագաթնաժողովում։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի այն ակտիվները, որոնք պահվում են Եվրոպայում, սառեցվել են 2022 թվականին՝ պատերազմի սկսվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր եվրոպական առաջնորդները բազմիցս քննարկել են դրանց օգտագործման հնարավորությունը Ուկրաինայի ֆինանսավորման համար, այդ թվում՝ բռնագրավման տարբերակը, սակայն վերջինից ի վերջո հրաժարվել են։ 2025 թվականի աշնանը Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելու գաղափարը՝ ռուսական ակտիվների հաշվին, որը Կիևը պետք է մարի պատերազմի ավարտից հետո, երբ Ռուսաստանը փոխհատուցի իր պատճառած վնասը։ Այս գաղափարին դեմ է հանդես գալիս Բելգիան, որի դեպոզիտարիայում պահվում է սառեցված ռուսական ակտիվների հիմնական մասը․ Բրյուսելը մտավախություն ունի դատական հայցերի վերաբերյալ։

Նախորդ օրը Ռուսաստանի բանկը հայտարարել է, որ հայց է ներկայացնում Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ բելգիական դեպոզիտարի Euroclear-ի դեմ՝ վերջինիս «անօրինական գործողությունների» կապակցությամբ։ Հայցում Ռուսաստանի բանկը պահանջում է փոխհատուցել իրեն պատճառված վնասները։ Նույն օրը երեկոյան Եվրամիությունը որոշում է ընդունել Եվրոպայում պահվող ռուսական ակտիվները անորոշ ժամկետով սառեցնելու մասին։ Սա թույլ կտա նաև խուսափել միջոցների սառեցումը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երկարացնելու անհրաժեշտությունից՝ միաժամանակ հաղթահարելով Հունգարիայի և Սլովակիայի դիմադրությունը։