Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP

Լուրեր

29.01.2026 | 19:29
Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ՀՀ-ում ցածր են. ՀՎԿԱԿ
29.01.2026 | 19:18
«Տաշիր կապիտալ»-ը դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու գործընթացը
29.01.2026 | 19:15
Կասկածելի գործարքներ. Կույրերի միավորման տարածքները վարձակալվում են շուկայականից 5 անգամ ցածր գներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 19:00
Արկեր էին գնում Ջերմուկ, ՀՀ-ի երաշխավոր ՌԴ-ն ասում էր՝ սահմանը չի սահմանազատվել․ Քոչարյանը ի՞նչ երաշխավորից է խոսում․ Նարեկ Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 18:56
Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ նախարարին
29.01.2026 | 18:37
Իրանի շուրջ լարվածության ֆոնին՝ Արաղչին Թուրքիա է մեկնում
29.01.2026 | 18:27
ՄԻՊ-ն ընդունել է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանին ու կնոջը՝ Լինդային
29.01.2026 | 18:24
«Լուկօյլ»-ը պայմանավորվել է վաճառել իր արտասահմանյան ակտիվներն ամերիկյան Carlyle-ին
29.01.2026 | 18:13
Խոշոր հրդեհ Շերամի փողոցում // Երկաթգծի կառուցման հարցով ՀՀ-ն Ռուսաստանին է դիմել․ ԼՈՒՐԵՐ
29.01.2026 | 18:00
Արսեն Թորոսյանին 168,000 դրամ արժեքով գիրք են նվիրել
29.01.2026 | 17:52
Եվրոպան պետք է սովորի ուժային քաղաքականության լեզուն. Գերմանիայի կանցլեր
29.01.2026 | 17:44
ՉԼ․ Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը, Լևանդովսկին կրկնել է Մեսիի ցուցանիշը
29.01.2026 | 17:41
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում  հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիայի հետ
29.01.2026 | 17:35
Մեր սեփական տարածքն է, դրսից նկարեք. քաղաքացին` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 17:29
Կարեն Գրիգորյանը դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Բոլորը

Եվրոպական միությունը անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները Եվրոպայում, հաղորդում է Associated Press-ը դեկտեմբերի 12-ին։

Օգտագործելով տնտեսական արտակարգ իրավիճակների համար նախատեսված հատուկ ընթացակարգ, ԵՄ-ը արգելափակել է ակտիվները այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմից և չի փոխհատուցել ուկրաինական կողմին մարտական գործողությունների ընթացքում պատճառված վնասը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նշել է, որ հոկտեմբերին եվրոպացի առաջնորդները պարտավորվել էին «պահել Ռուսաստանի ակտիվները սառեցված վիճակում, մինչև Ռուսաստանը չդադարեցնի իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և չփոխհատուցի պատճառած վնասը»։

«Այսօր մենք կատարել ենք այդ պարտավորությունը։ Հաջորդ քայլը՝ ապահովել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2026-27 թվականների համար», – հավելել է նա։

Մինչ այս Եվրամիությունը կարող էր ակտիվների սառեցման որոշումը երկարաձգել յուրաքանչյուր կես տարի, իսկ այժմ դա այլևս անհրաժեշտ չի լինի։

Ինչպես նշում է Associated Press-ը, այս որոշումը հնարավորություն կտա ԵՄ ղեկավարներին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային «վերականգնողական վարկ» տրամադրելու համար, որպեսզի երկիրը կարողանա բավարարել իր ֆինանսական և ռազմական կարիքները առաջիկա երկու տարիներին։ Այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Նոր մեխանիզմը թույլ կտա ԵՄ իշխանություններին շրջանցել Հունգարիայի և Սլովակիայի վետոն՝ երկրներ, որոնք բարեկամական դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ։

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան երկրները սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ։ Գումարի հիմնական մասը՝ մոտ 190 միլիարդ եվրո, գտնվում է Բելգիայի Euroclear պահոցում։ Ուկրաինան ստանում է տոկոսային եկամուտ սառեցված ռուսական ակտիվներից։

Եվրամիության երկրները հանդես են գալիս Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տալու օգտին՝ Ռուսաստանի ԿԲ սառեցված միջոցների գրավադրմամբ։ Նախատեսվում է, որ այդ գումարներն ուղղվելու են Ուկրաինայի զինմանը։

Եվրահանձնաժողովի պլանով՝ Ուկրաինան կվճարի վարկը, երբ պատերազմը ավարտվի և Ռուսաստանը համաձայնի փոխհատուցել պատճառված վնասը։ Դրան հաջորդաբար Եվրահանձնաժողովը գումարը կվերադարձնի Euroclear-ին, և Ռուսաստանը կրկին կկարողանա օգտվել այդ միջոցներից։