Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
12.12.2025 | 20:12
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպատամենտից։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: