Առաջարկվում է Վազգեն Սարգսյանի փողոցում տեղադրել Մհեր Մկրտչյանի արձանը

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի ավագանին առաջարկում է Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում տեղադրել մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ Factor.am-ը տեղեկանում է, որ նախագիծն ընդգրվելու է ավագանու առաջիկա նիստի օրակարգում։

Արձանի հեղինակները վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն ու վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն են։ Մկրտչյանի արձանը տեղադրելու առաջարկով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է  դիմել Տիգրան Արզումանյանը։ 

«Կարևորելով Մհեր Մկրտչյանի հիշատակը վառ պահելու, ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև անվանի արվեստագետների գործունեությունն ու երախտիքը պատշաճ գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է տալ համաձայնություն Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Սովորել է Գյումրիի նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թանտրոնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո՝ 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

Մհեր Մկրտչյանը խաղացել է «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը, «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Այբոլիտ-66» և այլ ֆիլմերում։

1986 թվականին Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը:

Արփի Հակոբյան