Զելենսկին այցելել է Կուպյանսկ, որի գրավման մասին նոյեմբերի վերջին զեկուցվել էր Պուտինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաք։ Նա տեսանյութ է նկարահանել քաղաքի մուտքի մոտ՝ այս տարածքում ուկրաինական բանակի հաջողությունների մասին հաղորդումների ֆոնին։

«Այսօր Կուպյանսկի ուղղությունը, մեր զինվորները, որոնք արդյունքների են հասնում Ուկրաինայի համար։ Շատ ռուսներ խոսել են Կուպյանսկի մասին՝ մենք դա տեսնում ենք», – ասել է նա։ «Այսօր կարևոր է արդյունքների հասնել առաջնագծում, որպեսզի Ուկրաինան կարողանա արդյունքների հասնել դիվանագիտության մեջ։ Հենց այդպես էլ գործում է. մեր բոլոր ուժեղ դիրքերը երկրի ներսում նշանակում են ուժեղ դիրքեր պատերազմի ավարտից հետո քննարկումներում»։

Այսօր ավելի վաղ Որոնողական-հարվածային խմբի 2-րդ կորպուսի հրամանատարությունը հայտարարել էր Կուպյանսկի շրջանում իրավիճակը կայունացնելու գործողության մասին: Հրամանատարության տվյալներով՝ ուկրաինական զորքերը ճեղքել են մինչև Օսկոլ գետը՝ կտրելով ռուսական բանակի մատակարարումը։

Կորպուսի տվյալներով՝ Կուպյանսկի շրջանի Կոնդրաշովկա և Ռադկովկա գյուղերը և դրանց շրջակայքը, ինչպես նաև հյուսիսային Կուպյանսկի մի քանի թաղամասեր ազատագրվել են, «շրջապատված է ավելի քան 200 օկուպանտ»։

DeepState-ը, որը OSINT նախագիծ է,  վերահսկում է առաջնագծում իրավիճակը, հաղորդում է, որ ռուսական զորքերը «շրջափակված» են Կուպյանսկում, և քաղաքի ամբողջ հյուսիսարևմտյան ծայրամասը մաքրվել է, իսկ գործողությունը շարունակվում է։

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Կուպյանսկի նկատմամբ։ Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ քաղաքում ուկրաինական ռազմական խմբավորում է շրջափակվել, և որ «ռուսական զորքերը սկսել են այն վերացնել»։ Նա հրավիրել էր օտարերկրյա լրագրողներին այցելել Կուպյանսկ՝ իրենց աչքերով տեսնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի