Սամվել Կարապետյանը 177 օր կալանքի տակ է․ ըստ փաստաբանների՝ նրան անհիմն են պահում

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

«Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կալանքի տակ են պահում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նրա պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Սամվել Կարապետյանի գործով Քրեական դատավարության օրենսգիրքը չի գործում 177 օր շարունակ, հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ։ Իրավաբաններն ու փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի և օրենքի վրա, բայց այստեղ այդ հենարանները չկան։ Ի՞նչն է հստակ առկա՝ քաղաքական հետապնդում, քաղաքական վրեժխնդրություն և ՀՀ-ում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան»։

Փաստաբանի դիտարկմամբ՝ գործարարի ձերբակալման օրվանից՝ հունիսի 17-ից, ՀՀ-ում «օրենքը դադարել է գործել, իսկ երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը՝ սկսել իրականացրել ֆեյսբուքյան արդարադատություն»։

«Հունիսի 17-ից մինչև այսօր խախտվել է օրենքի գերակայություն հասկացությունը։ Դատախազությունը և քննիչները Կարապետյանի գործով գործում են համատեղ, սակայն նույնիսկ համատեղ աշխատելով, նրանք չեն կարողանում ներկայացնել որևէ ապացույց՝ ձերբակալությունը արդարացնելու համար։ Իսկ դատավորները չեն կարողանում արդարադատություն իրականացնել, քանի որ երկրում տիրում է ճնշման մթնոլորտ»,- հայտարարեց Վարդևանյանը։

Ասուլիսին անդրադարձ կատարվեց նաև ՀԷՑ-ի հետ կապված գործընթացին։ Վարդևանյանի խոսքով՝ Կարապետյանին պահում են անազատության մեջ, որ իշխանությունների համար ավելի հեշտ լինի «խլել ՀԷՑ-ը»։

«Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվում են  ՀԷՑ-ը խլելու գործընթացին զուգահեռ։ Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է։ ՍԴ-ում քննության կարգավորումներով, պետք է բանակցություններ լինեն՝ փոխհատուցման վերաբերյալ, մինչդեռ հնարավո՞ր է մարդու հետ բանակցել, երբ նա ապօրինի կալանավորված է։  Բացի այդ, Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, այնինչ մենք միջնորդել էինք բանավոր ընթացակարգ անցկացնելու մասով, սակայն, ՍԴ-ն այն մերժել է»։

Ավելի վաղ Կարապետյանի փաստաբանական խումբն անդրադարձել էր նաև ընտրված խափանման միջոցին։ Մասնավորապես, նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը։ Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Մելիքսեթյանի, որոշում է կայացրել մերժել փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները.

«Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից: Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման հիմք Առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ՝ մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը և այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը: Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը, մեր կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր: Այս ամենն ապացուցում է, որ Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում: Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է՝ քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը, իրավունքի և օրենքի «վճռական» ոչնչացումը»:

Սամվել Կարապետյանն անազատության մեջ է գրեթե կես տարի։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարել էր և Կարապետյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց կալանքը, որն օգոստոսի 15-ին ևս 2 ամսով երկարաձգվել էր։

Ավելի ուշ նրան առաջադրվել էր նաև փողերի լվացման մեղադրանք, իսկ շաբաթներ առաջ մեղադրանքը փոփոխվեց և լրացվեց. Սամվել Կարապետյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Ռոզա Վարդանյան