Առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը․ Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն այցի շրջանակում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության և կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուններին՝ ընդգծել է, որ Հայաստանը Գործողությունների ծրագրի հենանիշերը որակով և պատշաճ ընթացակարգով իրականացնելու հանձնառություն ունի։

«Նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը. քննարկվելու են ուղենիշների իրավական և քաղաքականության ապահովմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև Գործողութունների ծրագրում նախանշված մի շարք միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ ներկայացրել է բիոմետրիկ համակարգի ներդրման, առողջության համընդհանուր ապահովագրության և այլ ուղղություններով շոշափելի քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։

Արփինե Սարգսյանը կարևորելով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ համագործակցությունը՝ նշել է, որ առաջիկայում Եվրոպոլ է ներկայացվելու կապի սպայի թեկնածությունը։

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքին միանալու և միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ որպես երկրի գլխավոր բանակցող, վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։
Քննարկվել է 2026 թվականի մարտին Մագնուս Բրունների՝ Հայաստան այցին վերաբերող մանրամասներ։
Ընդգծելով կառուցողական համագործակցությունը՝ Մագնուս Բրունները նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցելությանը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, շեշտադրվել է արդյունավետ համագործակցությունը շարունակելու երկկողմ հանձնառությունը։