Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել այն հնարավորությունը, որ Դոնբասում չեն տեղակայվի ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական զորքեր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Լիովին հնարավոր է, որ այնտեղ զորքեր չլինեն՝ ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական։ Այո՛, բայց կլինեն Ռուսաստանի Ազգային գվարդիան, մեր ոստիկանությունը, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու և կյանքը կազմակերպելու համար», – ասել է նա «Կոմերսանտի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից Դոնբասի ճակատագրի վերաբերյալ հնարավոր ազգային հանրաքվեի մասին հայտարարությունը։

Այս տարբերակը հիմնված է այն նախադրյալի վրա, որ «ամբողջ Դոնբասը… Ռուսաստանի Դաշնության տարածք է և այն կլինի մեր վարչակազմերի վերահսկողության տակ»: Այս մասին  հայտարարել է Ուշակովը: Նրա խոսքով՝ «վաղ թե ուշ, եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա ռազմական ճանապարհով, այս տարածքը կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողության տակ»:

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե Մոսկվային փոխանցվի Դոնբասի լիակատար վերահսկողությունը: Ուկրաինայի կողմից այդ տարածքներից կամավոր հրաժարվելը Կիևի «կարմիր գծերից» մեկն է, և Զելենսկին հայտարարել է, որ այս հարցի շուրջ համաձայնության չի հասել «Թրամփի խաղաղության ծրագրի» շրջանակներում:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքը՝ նա նշել էր, որ «խաղաղության ծրագրի» նախագծի ներկայիս տարբերակը ներառում է Դոնբասում ապառազմականացված գոտու տարբերակ։ Թե ով և ինչպես կվերահսկի այն, պարզ չէ։

«Ամերիկացիները փնտրում են որոշակի ձևաչափ։ Նրանք քննարկել են «ազատ տնտեսական գոտու» հարցը, որը ամերիկացիները այդպես են անվանում են, մինչդեռ ռուսները՝ ապառազմականացված գոտի. որտեղ ուկրաինական զորքերը դուրս են գալիս Դոնեցկի մարզից, և ռուսական զորքերը չեն մտնում այդ տարածք», – պատմել էր Զելենսկին այդ տարբերակի մասին։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի