Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  Թուրքմենստանում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ  ընդգծել է «Թեհրանի անսասան հանձնառությունը ստորագրված համաձայնագրերի լիարժեք իրականացմանը»՝ կոչ անելով Ռուսաստանին արագացնել և ավարտել դրանց իրականացումը։

Mehr-ը հաղորդում է, որ Փեզեշքիանը կարևորել է  երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը, մասնավորապես՝ էլեկտրակայանների, տրանսպորտի և միջանցքների ոլորտներում: Նա հավելել է, որ մինչև տարեվերջ Իրանը կավարտի միջանցքային նախագծերի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ հիմքերը՝ կոչ անելով Ռուսաստանին արագացնել համաձայնագրի իր մասը։

Նա նաև նաև ընդգծել է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ այս ռազմավարական երթուղիների կառուցումն ընթացքի մեջ է և կարագանա Ռուսաստանի նախագահի աջակցությամբ։

Նա բարձր է գնահատել Իրանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական համագործակցությունը՝ որպես հաջողված մոդել, որը կարող է ընդլայնվել այլ ոլորտներում: Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է համագործակցեն, մասնավորապես՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ը, միակողմանիությանը դիմակայելու համար։

Իր հերթին Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ Իրան-Ռուսաստանի Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումը անվանելով շրջադարձային պահ և շատ կարևոր զարգացում երկու երկրների հարաբերություններում։

Նա նշել, որ երկու երկրների միջև առևտուրը անցյալ տարի աճել է 13%-ով, իսկ այս տարվա առաջին ինը ամիսներին՝ 8%-ով։ Պուտինը նաև հաստատել է, որ էլեկտրակայանների, ենթակառուցվածքների զարգացման, գազի և էլեկտրաէներգիայի փոխանցման համատեղ ջանքերը շարունակվում են։

Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Իրանին միջազգային ֆորումներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, և վստահեցրել, որ այդ դիրքորոշումը կշարունակվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի