ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախագահներն ընդգծել են հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը, փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնվող քաղաքական երկխոսությանն ու գործնական համագործակցության խորացմանը միտված շարունակական ջանքերի կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման և կայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականը՝ շեշտելով ծրագրի իրագործման լայն ներուժը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության և տնտեսական ներառական զարգացման հենասյուն։

Այս համատեքստում կողմերը նշել են, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ունեն վճռական նշանակություն տրանսպորտային և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար։ Ընդգծվել է TRIP նախագծի կյանքի կոչման և հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժին, որի արդյունավետ իրագործումը կարող է դառնալ կարևոր ձեռքբերում երկուստեք։

Կողմերը կարևորել են երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը՝ ընդգծելով առևտրի, ներդրումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացումը, ինչպես նաև գործարար կապերի սերտացմանն ուղղված նախաձեռնությունների մշտական խթանումը։

Քննարկվել են նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Երկուստեք կարևորվել է նման բարձր մակարդակի միջազգային միջոցառումների անցկացումը՝ որպես գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային համագործակցության խորացմանն ուղղված կարևոր հարթակ։

Կողմերը դրականորեն գնահատել են վերջին տարիներին ձևավորված բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկան և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով այդ միտումների շարունակական զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում։