Զելենսկին հայտարարել է, որ տարածքների հնարավոր զիջման հարցը պետք է լուծի ուկրաինացի ժողովուրդը

Լուրեր

29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին լրագրողներին ասել է, որ Ռուսաստանին տարածքային հնարավոր զիջումների հարցը պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես կարծում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը կպատասխանի այս հարցին։ Անկախ նրանից՝ ընտրություններ են, թե հանրաքվե, ուկրաինացի ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը», – ասել է նա։

Զելենսկին նաև հաստատել է, որ Կիևն ԱՄՆ-ին է ուղարկել «խաղաղության պլանի» թարմացված տարբերակը։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պնդում է երկրի արևելքում ռուս և ուկրաինական զորքերի միջև ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու գաղափարը՝ որպես կարգավորման մաս։

«Նրանք տեսնում են, որ ուկրաինական զորքերը լքում են Դոնեցկի մարզը, և ենթադրյալ փոխզիջումն այն է, որ ռուսական զորքերը չեն մտնի այս տարածք։ Նրանք չգիտեն, թե ով է կառավարելու այդ տարածքը, որն արդեն անվանում են «ազատ տնտեսական գոտի» կամ «ապառազմականացված գոտի», – լրագրողներին ասել է Զելենսկին։

Այս պլանի համաձայն՝ Ռուսաստանը պարտավոր չի լինի դուրս բերել իր զորքերը Դոնեցկի մարզից կամ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում գտնվող իր դիրքերից, այլ դուրս կգա Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի այն մասերից, որոնք վերահսկում է։

Ռուսաստանը նախկինում հայտարարել էր ամբողջ Դոնբասը, այդ թվում՝ չորս տարվա լայնածավալ պատերազմի ընթացքում չգրավված տարածքները, վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Դոնեցկի մարզի ապագա կարգավիճակը և Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողությունը Վաշինգտոնի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շուրջ բանակցություններում երկու հիմնական վիճելի հարցեր են։

«Սրանք երկու թեմաներ են, որոնք մենք շարունակում ենք քննարկել», – հավելել է նա։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի