Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

Լուրեր

06.04.2026 | 20:15
Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:07
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»
06.04.2026 | 19:51
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ
06.04.2026 | 19:34
Պահնորդը պատահական կրակոց է արձակել է էկոնոմիկայի նախարարությունում, կա տուժած. ՆԳՆ
06.04.2026 | 19:23
Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել
06.04.2026 | 19:10
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
06.04.2026 | 17:54
10 մլն ռուբլու պարտքի պատճառով խոշտանգման գործը հասել է դատարան․ ՔԿ
06.04.2026 | 17:45
ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցմանը։

«Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Կազմակերպության գործընկերների կողմից ակտիվ, բնականոն և լիարժեք աշխատանքի վերսկսման համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ տեսել և շարունակում են տեսնել հայտարարություններ, որ ՀԱՊԿ-ը, իբր, դուրս եկավ Հայաստանից, ապա Հայաստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից։ Ըստ նրա՝ նմանատիպ հայտարարություններ են անում նաև Հայաստանի ղեկավարությունը, առանձին ներկայացուցիչներ։ Սակայն Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ ու դուրս չի եկել։

Կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ Զախարովան հայտարարել է, որ կազմակերպության իրավական շրջանակներում նման ձև նախատեսված չէ։ Կանոնադրության համաձայն՝ անդամ պետությունն իրավունք ունի դուրս գալ ՀԱՊԿ-ից միայն սահմանված ընթացակարգով։

«Պետության կողմից կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու դեպքում, մասնավորապես, եթե այն երկու տարի ժամկետով պարտք ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, այն կարող է ենթարկվել այդ պետության քաղաքացիների ՀԱՊԿ-ում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից զրկման մինչև պարտքի լրիվ մարումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի