Ավելի քիչ փող՝ գիտության զարգացմանը. ինչու է կրճատվում ոլորտի ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
28.04.2026 | 11:51
Փոխվում է նոր կենսաչափական անձնագրերի գույնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաջորդ տարի պետությունն ավելի քիչ փող կծախսի գիտության վրա, քան այս տարի․ 2026 թվականին, 2025-ի համեմատ, ոլորտի ֆինանսավորումը կկրճատվի շուրջ 14%-ով։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ գիտության հետազոտությունների ու մշակումների ծախսերը կնվազեն 5,3 մլրդ դրամով։

Գիտության ոլորտին ամենամեծ  հատկացումը եղել է 2022 թվականին։ Մեկ տարում աճը կազմել էր գրեթե կրկնակի՝ 13,7 մլրդ-ից հասնելով 25,1 մլրդ դրամի։ Մի բան է՝ ինչքան է նախատեսված բյուջեով, այլ բան՝ փաստացի ինչքան է ծախսվել։ Օրինակ՝ 2023 թվականին նախատեսվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին ու ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի գիտության հատվածին տրամադրել 36,6 մլրդ դրամ, սակայն փաստացի ծախսվել է 23,7 մլրդ դրամ: Ստացվում է՝ գումար կա, իսկ արված աշխատանք՝ ո՛չ դրան համարժեք ծավալով։  Թվերը տարբեր են նաև նախորդող և հաջորդող տարիների համար։

Եթե 2025 թվականին պլանավորվել է գիտության ոլորտում ՀՆԱ-ի 0,35% ապահովել, ապա 2026-ին այս սանդղակն իջնում է․ նախատեսվում է ՀՆԱ-ի 0,27%։ Սա ավելի քիչ է, քան 2022-ին գրանցված 0,38%-ը։

«Մեր երկրի գիտական պոտենցիալը սպառված չէ, ընդհակառակը, շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում»,- ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Գիտության ոլորտում ներդրումները կարևորող Փաշինյանի Կառավարությունն ինչո՞ւ է կրճատումներ անում գիտության հատվածից։ Կառավարությունը չի նշել պատճառները։ Կրթության և գիտության կոմիտեից էլ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ 

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ Կառավարության կողմից առաջնահերթություն չի տրվում պետական կարիքներից բխող գիտական հետազոտություններ և տեխնոլոգիական մշակումներ ֆինանսավորելուն։

Եթե գիտական և գիտատեխնիկական գործունեության դրամաշնորհային հետազոտությունների համար այս տարի տրամադրվել է 9,1 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի նախատեսվում է 8,4 մլրդ դրամ տրամադրել։  

Ծախսեր չեն նախատեսվի Գիտական կենտրոնների վերանորոգման,  «Ակադեմիական քաղաք»  նախագծի իրականացման շրջանակում առաջացած հրատապ  ծախսերի ապահովման համար։ 

Նվազել են նաև գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման միջոցառման հատկացումները՝ այս տարվա 5,5 մլրդից դառնալով 2,2 մլրդ դրամ։ Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացում միջոցառման համար էլ  գումար չի հատկացվի։

2026-2028 թվականների ծախսային ծրագրերով Կառավարությունը մտադիր է գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիրն էլ կրճատել 4,2 մլրդ դրամով։ Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են և պատրաստ են մտնել գործնական փուլ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան