Թրամփը մեկնարկել է ներգաղթի «Ոսկե քարտ» ծրագիրը, որը թույլ է տալիս օտարերկրացիներին այն գնել 1 միլիոն դոլարով

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե քարտ» ծրագիրը՝ նոր ներգաղթային տարբերակ, որը թույլ կտա օտարերկրացիներին վճարել 1 միլիոն դոլար փաստաթղթերի արագացված մշակման համար, հաղորդում է CNN-ը: Ընկերությունները կկարողանան հովանավորել օտարերկրյա աշխատողին 2 միլիոն դոլարով: trumpcard.gov կայքը գործարկվել է չորեքշաբթի կեսօրին և խոստանում է «ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ռեկորդային ժամանակում», գրում է The Insider-ը։

Փաստաթղթերի ներկայացումից հետո գործընթացը կտևի «շաբաթներ» և կներառի հարցազրույց։ 15,000 և 1 միլիոն դոլարի չափով վճարների դիմաց դիմորդը կստանա օրինական մշտական ​​բնակության կարգավիճակ EB-1 կամ EB-2 վիզայով՝ աշխատանքային վիզաներ «արտակարգ» կամ «բացառիկ» կարողություններ ունեցող անձանց համար։

Կայքը նաև գովազդում է 5 միլիոն դոլար արժողությամբ «Trump Platinum Card»-ի առաջիկա թողարկումը։ Այն թույլ կտա օտարերկրացիներին տարեկան մինչև 270 օր անցկացնել Միացյալ Նահանգներում՝ առանց երկրից դուրս ստացված եկամտի համար հարկեր վճարելու։ Platinum տարբերակի գործարկման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում։

Թրամփն առաջին անգամ «Ոսկե քարտ» ծրագրի մասին հայտարարել էր  փետրվարին՝ խոստանալով հարուստ օտարերկրացիների համար քաղաքացիություն ստանալու ուղի՝ 5 միլիոն դոլարի դիմաց: Սեպտեմբերին նա ստորագրել էր ծրագիրը հիմնադրող գործադիր հրամանագիր: Առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը փետրվարին հայտարարել էր, որ վիզան կփոփոխի ներգաղթյալ ներդրողների համար նախատեսված գործող EB-5 ծրագիրը:

ԱՄՆ նախագահը ենթադրում է, որ կարող են վաճառվել միլիոնավոր ոսկե «Ոսկե քարտեր»։ Առևտրի նան էլ հայտարարել էր, որ այս ծրագիրը կարող է հավաքել ազգային պարտքը մարելու համար անհրաժեշտ 1 տրիլիոն դոլարը։ Նա քննադատել էր «գրին քարտերի» ավանդական գործընթացը՝ պնդելով, որ այն ստիպում է երկրին ընդունել ներգաղթյալների «հասարակության ստորին շերտերից» և խոստացել, որ ԱՄՆ-ը «կընդունի միայն ամենաբարձր որակի արտակարգ մարդկանց»

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի