ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ 30-ամյակի կապակցությամբ, մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։

Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի համար կարևոր միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելություններն էական խթան են երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ նախաձեռնությունների կարևորությանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։