Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերից հետո

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելիազկովը հայտարարել է, որ իր կառավարությունը հրաժարական է տալիս մեկ տարուց էլ քիչ ժամանակ աշխատելուց հետո՝ կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերից հետո, գրում է AFP-ն։

Նրա  հայտարարությունը հնչում է խորհրդարանում ընդդիմության կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ քվեարկությունից անմիջապես առաջ։ Չորեքշաբթի տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության և կոռուպցիայի դեմ։

Ցույցերը սկսվել էին 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից, որը ցուցարարները որակել էին որպես լայնածավալ կոռուպցիան քողարկելու փորձ: Կառավարությունն անցյալ շաբաթ հետ է կանչել բյուջեն, սակայն հանրային զայրույթը շարունակվել է։

«Կառավարությունն այսօր հրաժարական է տալիս։ Բոլոր տարիքի, էթնիկ պատկանելության և կրոնների մարդիկ արտահայտվել են հրաժարականի օգտին: Ահա թե ինչու այս քաղաքացիական էներգիան պետք է աջակցվի և խրախուսվի»,- լրագրողներին ասել է Ռոսեն Ժելիազկովը իշխող կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո։

Եվրամիության ամենաաղքատ երկիրը հունվարի 1-ին պետք է միանա եվրոգոտուն։ Ակնկալվում է, որ դա, ամեն դեպքում տեղի կունենա՝ չնայած կառավարության հրաժարականին։ Վերլուծաբանները նշում են, որ բուլղարական ինստիտուտների և ղեկավարների նկատմամբ ցածր վստահությունը սրվել է գների վերաբերյալ մտահոգություններով, քանի որ երկիրը պատրաստվում է ընդունել եվրոն։

«Բուլղարական հասարակությունը գտնվում է շատ լայն միասնության վիճակում՝ երկրի կառավարման մոդելի դեմ։ Բուլղարիայի կառավարության և խորհրդարանի նկատմամբ վստահության մակարդակը մնում է պատմականորեն ցածր մակարդակի մոտ, ինչը ևս մեկ ցուցանիշ է երկրի առջև ծառացած լուրջ քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամի»,- AFP-ին ասել է «Market Links» սոցիոլոգիական գործակալության տնօրեն Դոբրոմիր Ժելիազկովը։

Անցյալ շաբաթ նախագահ Ռումեն Ռադևն աջակցություն էր հայտնել ցուցարարներին, իսկ կառավարությանը կոչ արել հրաժարական տալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի