Ինչ է տանում օպերլիազորը ներկայացուցչությունից. նա հարվածում է Factor TV-ի տեսախցիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ներկայացուցչությունում իրականացված քննչական գործողություններից հետո շենքից դուրս եկած աշխատակիցն իր հետ կարմիր փաթեթ էր տանում։ Factor TV-ն նրանից հետաքրքրվեց, թե ինչ կա փաթեթում։
Հարցը դեռ չավարտած աշխատակիցը հարվածեց մեր տեսախցիկին։ «Ինչպե՞ս եք Ձեզ պահում» հարցին նա պատասխանեց՝ «սովորական»։

Մեր դիտարկմանը, որ օրենսդրությամբ արգելված է խոչընդոտել լրագրողի աշխատանքը և դա քրեորեն պատժելի արարք է, արձագանքեց․

«Կլինի՞ հեռու էթաս ինձանից»։

Ներկայացուցչության շենքում քննչական գործողություններ էր իրականացնում Քննչական կոմիտեն։ Կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ին հայտնեց, որ անձը վարույթին օժանդակող աշխատակից է, ոչ թե ՔԿ ծառայող։ Թե որ մարմնի աշխատակից է, ՔԿ-ից չպարզաբանեցին։
Հակակոռուպցիոն կոմիտեից և ՆԳ նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ անձն իրենց աշխատակիցը չէ։ Մեր տեղեկություններով՝ նա համակարգչային մասնագետ է, որը քրեական վարույթի շրջանակում ներգրավվել է այլ մարմնից։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան