ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 901 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն

Լուրեր

09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2026 թվականի պաշտպանական բյուջեի օրինագիծը, որը նախատեսում է 901,1 միլիարդ դոլար ռազմական ծախսերի համար: Ստորին պալատի 312 օրենսդիրներ քվեարկել են Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքի (NDAA) օգտին, 112-ը՝ դեմ: Ակնկալվում է, որ այն կընդունվի ԱՄՆ Սենատում հաջորդ շաբաթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթուղթը նախատեսում է 2026 և 2027 թվականներին 400 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային ռազմական օգնության համար, որը պաշտպանվում է ռուսական լայնածավալ ներխուժումից: Բալթյան երկրները կստանան 175 միլիոն դոլար պաշտպանական նպատակներով: Օրինագիծը նաև նոր սահմանափակումներ է մտցնում Եվրոպայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ:

Համեմատության համար՝ 1 միլիարդ դոլար կհատկացվի Թայվանի հետ համագործակցության զարգացմանը՝ Պեկինի կողմից նրա դեմ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին: Փաստաթուղթը նաև նոր սահմանափակումներ է սահմանում Չինաստանում որոշակի տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ ներդրումների վրա: Ըստ The New York Times-ի՝ այս դրույթը Չինաստանի տեխնոլոգիական զարգացման, այդ թվում՝ արհեստական ​​բանականության և ռազմական տեխնոլոգիաների մեջ ամերիկյան կապիտալի հոսքը սահմանափակելու փորձ է:

ԱՄՆ-ի կողմից Իսրայելին հրթիռային պաշտպանության համար փոխանցվող ֆինանսավորման չափը մեծացվել է: Փաստաթուղթը նաև չեղյալ է հայտարարում 1991 և 2002 թվականներին Իրաքում ռազմական ուժի կիրառումը թույլատրող երկու բանաձևերը և ընդմիշտ վերացնում է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները: Reuters-ը պարզաբանում է, որ Կոնգրեսը ձգտում է ավելի մեծ վերահսկողություն ունենալ այն հարցում, թե երբ են ամերիկյան զորքերը տեղակայվում այլ երկրներում մարտական ​​գործողությունների համար:

ԱՄՆ պաշտպանության առաջարկվող բյուջեն ներառում է բազմազանության, հավասարության և ներառման (DEI) ծրագրերի կրճատումներ, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել էր: Օրինակ՝ փաստաթուղթն արգելում է տրանսգենդեր կանանց մասնակցել բացառապես կանանց համար նախատեսված սպորտաձևերին ռազմական ակադեմիաներում: Միևնույն ժամանակ, բյուջեն պահպանում է սեռի փոխման թերապիայի ֆինանսավորումը։

Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագիծը նաև ներառում է զինված ուժերի բոլոր տեսակների համար զինվորականների աշխատավարձի 3,8% աճ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ 2026 թվականի պաշտպանության բյուջեն 901 միլիարդ դոլարով գերազանցում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս նպատակի համար ներկայացված խնդրանքը։

Մայիսին Թրամփը խնդրել էր Կոնգրեսին ընդունել 892,6 միլիարդ դոլարի պաշտպանության բյուջե 2026 ֆինանսական տարվա համար (2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբեր), որը համեմատելի է 2025 թվականի ծախսերի հետ: Ներկայացուցիչների պալատի սկզբնական օրինագիծը սահմանել էր ծախսերն այս մակարդակում, սակայն Սենատը հաստատել էր 925 միլիարդ դոլարի հնարավոր ծախսերի մակարդակը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի