UFC-ի լեգենդ․ Արման Ծառուկյանն արժանի է տիտղոսային մենամարտի

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի լեգենդար մարտիկ, ամերիկացի Դանիել Կորմյեն կարծիք է հայտնել, որ թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն արժանի է չեմպիոնական մենամարտ անցկացնելուն։

«Ես ամեն ինչ հասկանում եմ։ Բայց Ծառուկյանը կարգավորեց քաշը, որպեսզի տիտղոսային մենամարտում պահեստային լինի։ Հետո նա մենամարտեց Դեն Հուկերի հետ։ Դրանք քայլեր էին կազմակերպությանն ընդառաջ, որպեսզի կրկին ստանա չեմպիոնության հնարավորություն։ Ես վստահ եմ, որ Արմանը պետք է գոնե որևէ գոտու համար մենամարտի թեթև քաշային կարգում։

Շատերը հավատում են, որ Ծառուկյանը մոլորակի լավագույն թեթև քաշային մարտիկն է Իսլամ Մախաչևի հեռանալուց հետո։ Ես չեմ ասում, թե այդ մարդկանց թվում եմ, բայց այդպիսիք շատ են։ Արմանն արժանի է տիտղոսային մենամարտի։ Նրա մարտաոճը գիշերային սարսափ է չեմպիոնության ցանկացած հավակնորդի համար»,- իր յութուբյան ալիքում ասել է Դանիել Կորմյեն։

Հիշեցնենք, որ 29-ամյա Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հունվարի 25-ին Լաս Վեգասում UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտեն ամերիկացի Ջասթին Գեյջին ու բրիտանացի Փեդի Փիմբլեթը։ Գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել է, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով։