102, 911, 101 համարները կփոխարինվեն 112 համարով. ՆԳՆ-ում օպերատիվ կառավարման կենտրոն է ստեղծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
Բոլորը

102, 911, 101 համարները կփոխարինվեն 112 համարով. ՆԳՆ-ում օպերատիվ կառավարման կենտրոն է ստեղծվում

Ներքին գործերի նախարարության կառուցվածքում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ, կներդրվի «112» միասնական հեռախոսահամարը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով, ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, ինչը դժվարություններ է ստեղծում քաղաքացիների համար ճիշտ կողմնորոշվելու հարցում։

Նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ հեռախոսահամարով։
Մկրտչյանը նշեց՝ «112» հեռախոսահամարը լայնորեն կիրառվում է Եվրոպական միության երկրներում և ճանաչված է որպես արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար։ Այս փոփոխությունը դրական է գնահատվել նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում։

«Ներկայումս գործող «101», «102» և «911» հեռախոսահամարները որոշ ժամանակ կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն դեպի «112», մինչև բնակչությունն ամբողջությամբ կտեղեկացվի նոր միասնական համարի մասին։ Բացի այդ, ծրագրվում է Օպերատիվ կառավարման գրասենյակին փոխանցել նաև շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը։ Այս բարեփոխումների արդյունքում ակնկալվում է զանգի սպասարկման ժամանակը կրճատել մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքման միջին տևողությունը՝ մինչև 10 րոպե»,-ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։