Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրին իր պատասխանը

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպացի դաշնակիցների հետ մի քանի օրվա խորհրդակցություններից հետո Ուկրաինան Միացյալ Նահանգներին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջին նախագծի վերաբերյալ իր պատասխանը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին և Bloomberg-ին, գրում է Current time-ը։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը փաստաթուղթը հանձնել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիներ Սթիվ Ուիթկոֆին և Ջարեդ Քուշներին: Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ պատասխանը ներառում է մեկնաբանություններ և առաջարկներ, «որպեսզի այդ ամենն իրագործելի լինի»: Նա նաև ասել է, որ փաստաթուղթը պարունակում է տարածքի և Զապորոժիեի ատոմակայանի նման վիճելի հարցերի լուծման նոր գաղափարներ:

Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին ասել էր, որ բանակցողներին դեռևս չի հաջողվել համաձայնության գալ յոթ «զգայուն հարցերի» շուրջ, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ը և Ուկրաինան կշարունակեն քննարկել ամերիկյան խաղաղության ծրագրի առանձին կետերը: Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականները կհանդիպեն առնցանց  եղանակով:

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի մասին խոսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

«Մենք Ուկրաինայի հարցը քննարկեցինք բավականին կոշտ ձևով, և կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Այսինքն՝ մենք սպասում ենք պատասխանների, նախքան առաջ շարժվելը»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Axios-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «խաղաղության ծրագրի վրա ինտենսիվ աշխատանքը շարունակվում է և կշարունակվի առաջիկա օրերին». «Նրանք [մասնակիցները] համաձայնեցին, որ սա չափազանց կարևոր պահ է՝ Ուկրաինայի, նրա ժողովրդի և եվրաատլանտյան տարածաշրջանում համատեղ անվտանգության համար»։

Սթարմերն ընդգծել է, որ «Ուկրաինային վերաբերող հարցերն Ուկրաինայի գործն են»։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջարկները կներկայացվեն Միացյալ Նահանգներին դեկտեմբերի 10-ին։ Նա նշել է, որ Ուկրաինայի, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև բանակցային գործընթացի շրջանակում պատրաստվում է երեք փաստաթուղթ, որոնք կկազմեն խաղաղ կարգավորման հիմքը՝ խաղաղության ծրագիրն ինքնին, որի տեքստը փոփոխվում է, ինչպես նաև անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ փաստաթղթերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի