Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատարի առգրավման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները Վենեսուելայի ափերի մոտ առգրավել են «շատ մեծ» նավթատար, հաղորդում է Politico-ն: Թրամփն այն անվանել է «ԱՄՆ-ի կողմից երբևէ առգրավված ամենամեծ նավթատարը»: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նավը բռնագրավվել է «շատ լավ պատճառով», բայց չի մանրամասնել: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նավթատարն ուղևորվում էր դեպի Կուբա, որտեղ պետական ​​Cubametales ընկերությունը ծրագրում էր այն վաճառել ասիական էներգետիկ բրոքերներին, գրում է The Insider-ը։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին X-ում հաստատել է, որ ՀԴԲ-ն, Ներքին անվտանգության նախարարության հետաքննության ծառայությունը և Առափնյա պահպանությունը կատարել են պատժամիջոցների տակ գտնվող Վենեսուելայից և Իրանից նավթ տեղափոխող նավն առգրավելու օրդերը։

Բոնդին նշել է, որ «նավթատարը տարիներ շարունակ ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող նավթի ապօրինի առևտրի ցանցում ներգրավվածության պատճառով»։

Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է ԱՄՆ զինվորականների կողմից նավթատար նավի վրա հարձակումը: Երկրի Արտաքին գործերի նախարարության հրապարակված հայտարարության մեջ միջադեպը որակվել է որպես «անամոթ կողոպուտ և միջազգային ծովահենության ակտ»:

«Վենեսուելայի դեմ շարունակվող ագրեսիայի իրական պատճառներն այժմ պարզ են դառնում: Խոսքը միգրացիայի մասին չէ: Խոսքը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին չէ: Խոսքը ժողովրդավարության մասին չէ: Խոսքը մարդու իրավունքների մասին չէ: Խոսքը միշտ մեր բնական պաշարների, մեր նավթի, մեր էներգիայի մասին է՝ ռեսուրսներ, որոնք բացառապես պատկանում են Վենեսուելայի ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:

Kpler-ի նավթային վերլուծաբան Մեթ Սմիթը նշել է, որ առգրավված նավը, ենթադրաբար, Պանամայի դրոշի ներքո նավարկող Skipper լցանավն է, որն առևտրային նպատակներով չէր հետևվում և, հավանաբար, ավտոմատ նույնականացման համակարգն անջատված է եղել։

ԱՄՆ ֆինանսների նախարարության համաձայն՝ Skipper-ը գրանցված է Մարշալյան կղզիների Triton Navigation ընկերության անունով։ 2022 թվականին գերատեսչությունը Triton-ը դասել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ին աջակցող «նավթի մաքսանենգության ցանցի համար կարևոր նավագնացության ընկերություններից» մեկի շարքին։

Լցանավի առգրավումը տեղի է ունեցել Politico-ին տված հարցազրույցից երկու օր անց, որում Թրամփը հրաժարվել էր բացառել Վենեսուելա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու համար: Թրամփի վարչակազմն ամիսներ շարունակ ճնշում է գործադրել Մադուրոյի վրա՝ իշխանությունն ընդդիմությանը հանձնելու համար, այդ թվում՝ պատժամիջոցները վերականգնելու և Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայությունը մեծացնելու միջոցով: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպահի լցանավից առգրավված նավթը։

Դեկտեմբերի սկզբին հաղորդվել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է պահպանել 200 միլիոն դոլարի անձնական ակտիվները, բարձրաստիճան պաշտոնյաների համար համաներման երաշխիքներ և բարեկամական երկրում անվտանգ ապաստան՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրաժարական տալու և երկիրը լքելու հնարավոր գործարքի մաս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի