ՌԴ շրջանների վրա խոցվել է մոտ 300 ուկրաինական ԱԹՍ. Մոսկվայի օդանավակայանները յոթ ժամով դադարեցրել են թռիչքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Դեկտեմբերի 10-ի երեկոյից ի վեր ՀՕՊ ուժերը խոցել են ՌԴ մայրաքաղաք թռչող 32 անօդաչու թռչող սարք, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։

Նա չի մանրամասնել հարձակումների հետևանքները՝ նշելով միայն, որ «արտակարգ ծառայություններն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում»։ Mash Telegram ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել է Զելենոգրադում, Ռամենսկոյեում, Դուբնայում և Սերգիև Պոսադում տեղի ունեցած պայթյունների մասին։

Ռոսավիացիայի տվյալներով՝ Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանները յոթ ժամից ավելի փակ են եղել չվերթների համար՝ անօդաչուների հարձակումների պատճառով։ Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, 133 չվերթներ չեղարկվել, հետաձգվել կամ վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ։

Shot Telegram ալիքի տվյալներով՝ գիշերը Վելիկի Նովգորոդում նաև պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հաջորդել է հրդեհ շրջաններից մեկում։ Astra-ն հայտնել է «Ակրոն» հանքային պարարտանյութերի գործարանի վրա անօդաչու սարքի հարձակման մասին։

Իվանովոյի, Տամբովի, Յարոսլավլի, Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի, Մախաչկալայի և Կալուգայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցվել է 287 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանցից 118 անօդաչու թռչող սարք խոցվել է Բրյանսկի մարզի, 40-ական՝ Կալուգայի և Մոսկվայի մարզերի, 27-ական՝ Տուլայի, 19-ական՝ Նովգորոդի, 11-ական՝ Յարոսլավլի, 10-ական՝ Լիպեցկի, վեց՝ Սմոլենսկի, հինգական՝ Կուրսկի և Օրյոլի մարզերի, չորսը՝ Վորոնեժի և երկուսը՝ Ռյազանի մարզերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի