Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով․ Baza

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան։ ԱԹՍ-ների գիշերային հարձակումը Մոսկվայի օդանավակայաններում հետաձգել է ավելի քան 170 չվերթ, գրում է ռուսական Baza տելեգրամ ալիքը։

Ըստ Baza-ի՝ Նիկոլ Փաշինյանի ACJ319-ը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, սակայն այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։

Հայաստանի վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո թռել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

Factor TV-ին առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ վարչապետի խոսնակից։

Մոսկվայի մարզն, ըստ ռուսական աղբյուրների, պատերազմի մեկնարկից ի վեր ամենամեծ հարձակումներից մեկին է բախվել. ՀՕՊ-ը գիշերը խոցել է 32 անօդաչու թռչող սարք։ Բնակիչները հայտնել են, որ գիշերը պայթյուններ են լսել Զելենոգրադում, Ռամենսկոյեում, Օդինցովոյում և Դուբնայում, որտեղ պայթյունները շարունակվել են մինչև վաղ առավոտյան՝ զուգորդված անօդաչու թռչող սարքերի ձայների հետ։

Մոսկվայի չորս օդանավակայաններում՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի, մեկը մյուսի հետևից սահմանափակումներ են մտցվել։ Ավելի քան 170 չվերթ հետաձգվել է, չեղարկվել կամ փոխել ուղղությունը։ Չվերթների զգալի մասը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո՝ այլընտրանքային օդանավակայան։ Երկու միջազգային չվերթներ մեկուկես ժամից ավելի պտտվել են Վլադիմիրի մարզի վրայով. մեկ ինքնաթիռ ուղղություն է վերցրել դեպի Սանկտ Պետերբուրգ, իսկ մյուսը մնացել է օդում՝ սպասելով բաց տարածքի։

Վնուկովոյի ուղևորները լուսաբացը դիմավորել են տերմինալում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի