Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ զրույցում «կոշտ խոսքեր» են հնչել

Լուրեր

02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամանակ, Թրամփի տեղեկացմամբ, վիճաբանություն է տեղի ունեցել։

«Մենք Ուկրաինայի հարցը քննարկել ենք բավականին կոշտ բառերով»,-  լրագրողներին ասել է Թրամփը՝ նկարագրելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իր զրույցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ մենք մի փոքր տարաձայնություն ունեինք մարդկանց վերաբերյալ։ Եվ մենք ասացինք՝ տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները նախքան հանդիպումը»,- պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը։

Դոնալդ Թրամփը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «կոշտ խոսքեր» ասելով։

Ըստ Թրամփի՝ եվրոպացի առաջնորդները ցանկություն են հայտնել, որ ԱՄՆ ներկայացուցիչները մասնակցեն այս շաբաթվա վերջին Եվրոպայում կայանալիք Ուկրաինային նվիրված հանդիպմանը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք որոշում կկայացնենք՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչով նրանք կվերադառնան։ Մենք չենք ուզում զուր ժամանակ վատնել», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նա կրկին կոչ է արել Զելենսկիին Ուկրաինայում ընտրություններ նշանակել և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։

«Զելենսկին պետք է իրատես լինի»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Վերջին օրերին Սպիտակ տան ղեկավարը կտրուկ քննադատել է Ուկրաինայի նախագահին և կոչ արել անցկացնել նախագահական ընտրություններ, որոնք ներկայում անհնար են՝ Ուկրաինայի գործող ռազմական օրենսդրության համաձայն։

Թրամփի քննադատությունից հետո Զելենսկին հայտարարել է, որ սկզբունքորեն պատրաստ է նախագահական ընտրություններին, բայց դրանց անցկացման համար պետք է լուծվի երկու հարց։ Նախ՝ ԱՄՆ վարչակազմն ու եվրոպացի գործընկերները պետք է ապահովեն դրանց անվտանգությունը։ Երկրորդ՝ պետք է ստեղծվի քվեարկության օրինականության իրավական հիմք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի