Զելենսկին պետք է իրատես լինի՝ Ուկրաինայում զանգվածային կոռուպցիա է, ընտրությունների ժամանակն է. Թրամփ

Լուրեր

02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Հարցին՝ ի՞նչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահը, երբ ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է սկսի ընդունել որոշակի բաներ, Թրամփը պատասխանել  է, որ նա պետք է իրատես լինի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Կարծում եմ՝ նա պետք է իրատես լինի։ Ես իսկապես հետաքրքրված եմ, թե որքան ժամանակ կանցնի մինչև ընտրությունները։ Այո, սա ժողովրդավարություն է։ Նրանք երկար ժամանակ ընտրություններ չեն ունեցել։ Նրանք շատ մարդկանց են կորցնում։ Եթե նայեք հարցումներին, ես կասեի, որ մարդկանց 82%-ը պահանջում է կարգավորում։ Ուկրաինացի ժողովուրդը ցանկանում է տեսնել կարգավորում»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Ուկրաինայում «լայնածավալ կոռուպցիա է»։

«Ես ոչ մեկին չեմ քննադատում, բայց այնտեղ իսկապես լայնածավալ կոռուպցիա է։ Մարդիկ այս հարցն են տալիս՝ ե՞րբ են նրանք ընտրություններ ունենալու։ Արդյո՞ք նրանք ընտրություններ են ունենալու, թե՞ պարզապես շարունակելու են նույն ճանապարհով։ Այսպիսով, կարծում եմ՝ ժամանակն է կարգավորել այս պատերազմը։ Եվ ես կարծում եմ, որ այս պատերազմը կարող է կարգավորվել, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք»,- նշել է Թրամփը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել, բայց դրա համար պետք է ապահովել դրանց անցկացման անվտանգությունը, ինչպես նաև փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որն արգելում է ընտրությունները ռազմական դրության ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի