Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը

Լուրեր

29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում հանդիպում ունեցա Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար և Բնության նախարար Մերի Գրեգի հետ։ Այս մասին հայտնում է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք նախորդիվ Բրազիլիայում՝ COP30-ի շրջանակում, ինչպես նաև սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած երկկողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Անդրադարձանք 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի՝ COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկեցինք կազմակերպչական և բովանդակային նախապատրաստական գործընթացները, համաժողովի օրակարգային հիմնական ուղղությունները, միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման, ֆինանսավորման մեխանիզմների ձևավորման և կարողությունների զարգացման հարցերը։

Տիկին Գրեգին ներկայացրեցի համաժողովի արդեն պատրաստ տարբերանշանը և կարգախոսը՝ անդրադառնալով դրանց հիմքում դրված գաղափարական մոտեցումներին, որոնք արտացոլում են կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և Հայաստանի` որպես համաժողովը հյուրընկալող երկրի բնապահպանական քաղաքականության արժեքները։

Վերահաստատեցինք համագործակցության խորացման և հետագա համատեղ քայլերի ուղղությամբ մեր պատրաստակամությունը»,-նշել է նա։