Կառուցենք աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կյանքի են կոչվում յուրաքանչյուր օր՝ յուրաքանչյուրի կողմից. ԵՄ բարձր ներկայացուցիչ

Լուրեր

02.02.2026 | 12:51
ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
02.02.2026 | 12:42
Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան
02.02.2026 | 12:34
Քաղաքացու մարմնից 845 գրամ քաշով «կոկաինի» 50 պատիճ է դուրս բերվել․ ՊԵԿ
02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.02.2026 | 12:00
Գազայից երեխաներ կարող են ՀՀ բերվել՝ բուժման // Եղանակը մինչև 6 աստիճան կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 11:48
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
Բոլորը
Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարություն է տարածել 2025 թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմից:
«Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր առավոտ իրականացվում են միլիոնավոր փոքր, սակայն հաճախ անտեսանելի գործողություններ, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Աղջիկը գնում է դպրոց՝ վստահ լինելով, որ իր համայնքում պաշտպանված է իր անվտանգությունը։ Ուսանողը հետևողականորեն  շարունակում է իր ուսումնառությունը անգամ այն պայմաններում, երբ դա կարող է չխրախուսվել կամ նույնիսկ սահմանափակվել։ Վերապրածը բարձրաձայն հանդես է գալիս բռնության մասին, ստանալով անհրաժեշտ աջակցություն, մինչդեռ լրագրողը վտանգում է սեփական կյանքը՝ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար։ Սրանք բացառիկ գործողություններ չեն, այլ՝ ամենօրյա գիտակցված ընտրություններ, որոնք իրականացվում են հաճախ վախի կամ անորոշության պայմաններում։

Մարդու իրավունքները միայն միջազգային կոնվենցիաներում ամրագրված իրավական պարտավորություններ չեն։ Դրանք ապրում են, վերապրում են և հաճախ փորձության են ենթարկվում առօրյա կյանքի ընթացքում դասասենյակներում, աշխատավայրերում, հանրային ծառայությունների մատուցման վայրերում և առցանց միջավայրում: Դրանք պաշտպանում են մեր արտահայտվելու, հավատքի, կազմակերպվելու, սիրելու և մեր համայնքների կյանքին մասնակցելու ձևերը։ Մարդու իրավունքները բոլորինն են՝ ամենուր և միշտ։

Միասին մենք բախվում ենք աճող ճնշումներին՝ ապատեղեկատվությունից և ժողովրդավարության անկումից մինչև խտրականություն, անհավասարություն և պատերազմի սարսափելի հետևանքներ։

Այդպիսի պահերին «ամենօրյա մարդու իրավունքների» խոստումը դառնում է առավել քան երբևէ կենսական։ Դա հիշեցնում է մեզ, որ իրավունքները ինքնին չեն պահպանվում։ Դրանք պահանջում են անընդհատ ուշադրություն, խիզախություն, համերաշխություն և աջակցություն։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պարտավորություն է, որը ստանձնում են բոլոր պետությունները՝ հնարավորություն տալով մեզանից յուրաքանչյուրին իրացնել այդ իրավունքները մեր գործողությունների, մեր կայացրած որոշումների և այն հարգանքի միջոցով, որը դրսևորում ենք մյուսների հանդեպ։

Այսօր մենք պատվում ենք այն անհամար մարդկանց, որոնց ամենօրյա գործողությունները կյանքի են կոչում այս իրավունքները։ Նրանց պատմությունները հիշեցնում են մեզ, որ առաջընթացը տեղի չի ունենում միայն դատարաններում կամ խորհրդարաններում, այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ սովորական մարդիկ ընտրում են կարեկցանքը անտարբերության փոխարեն, արդարությունը՝ հարմարության փոխարեն, խիզախությունը՝ լռության փոխարեն և արժանապատվությունը՝ պառակտման փոխարեն։

Գնահատենք համընդհանուր իրավունքները՝ դրանք պաշտպանում են մեզ, և ջատագովենք իրավունքները, դրանք պաշտպանում են մյուսներին։ Եվ շարունակենք կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կենսագործվում են և կյանքի են կոչվում յուրաքանչյուր օրը՝ յուրաքանչյուրի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։