Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն ադրբեջանական կողմին փոխանցել է Բաքվում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակման կարևորությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ  հայտարարության մեջ՝ Բաքվում ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմն ընդգծել է հունիսի վերջին և հուլիսի սկզբին Բաքվում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման կարևորությունը»,- նշել է նախարարությունը։

Բացի այդ, դեկտեմբերի 8-ից 11-ը Բաքվում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական խորհրդակցությունների ժամանակ Գալուզինն Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և այդ հարցում Մոսկվայի աջակցության հարցերը։

«Մանրամասն դիտարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը և Ռուսաստանի հնարավոր աջակցությունն այս գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի վրա»,- նշել է նախարարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գալուզինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

«Ես հանդիպում անցկացրեցի Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Մենք մտքեր ենք փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- գրել է Հաջիևը սոցցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի