Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակին՝ երկրում ժողովրդավարություն հաստատելու իր ջանքերի համար, և նախատեսվում էր, որ մրցանակը պաշտոնապես կստանա չորեքշաբթի կայանալիք արարողության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։։

Երեքշաբթի Նոբելյան ինստիտուտը չեղարկել է Մարիա Կորինա Մաչադոյի մամուլի ասուլիսը՝ նշելով, որ «գաղափար չունի» նրա գտնվելու վայրի մասին։

Ալֆրեդ Նոբելի դիմանկարով դիպլոմը և ոսկե մեդալը ստացել է դափնեկրի դուստրը՝ Անա Կորինա Սոսա Մաչադոն։ Նա նաև բեմում ելույթ է ունեցել մոր անունից։

«Այս մրցանակը խորը իմաստ ունի. այն աշխարհին հիշեցնում է, որ ժողովրդավարությունը կարևոր է։ Եվ ամենակարևոր բանը, որ մենք՝ վենեսուելացիներս, կարող ենք առաջարկել աշխարհին, այս երկար և դժվարին ճանապարհին սովորած դասն է. ժողովրդավարություն ունենալու համար մենք պետք է պատրաստ լինենք պայքարել ազատության համար։ Ազատությունն ընտրություն է, որը պետք է վերահաստատվի ամեն օր՝ չափվելով այն պաշտպանելու մեր պատրաստակամությամբ և քաջությամբ»,- ասել է Մաչադոն։

Նոբելյան ինստիտուտն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցանակի դափնեկիրն անձամբ կմասնակցի արարողությանը, սակայն երեքշաբթի տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է. «Մարիա Կորինա Մաչադոն հարցազրույցում նշել է, թե որքան դժվար կլինի Օսլո ուղևորությունը: Հետևաբար, այս պահին մենք չենք կարող լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե երբ և ինչպես նա կժամանի Նոբելյան խաղաղության մրցանակի հանձնման արարողությանը»:

Ավելի ուշ պարզաբանվել է, որ Մարիա Կորինա Մաչադոն պետք է Օսլո ժամանի չորեքշաբթի երեկոյան կամ հինգշաբթի առավոտյան՝ արարողությունից հետո։

Մաչադոն թաքնվում է 2024 թվականի ընտրություններից ի վեր, որոնց արդյունքները, ըստ Մաչադոյի և նրա կողմնակիցների, կեղծվել են։

Վենեսուելացի ընդդիմադիր գործիչը պարբերաբար տեսաուղերձներ է հրապարակում սոցիալական ցանցերում, բայց սովորաբար չեզոք սպիտակ պատի ֆոնին. նրա գտնվելու վայրն այժմ անհայտ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի