Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության

Լուրեր

09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Բոլորը

Հարավային Կորեան և Ճապոնիան առանձին-առանձին կործանիչներ են օդ բարձրացրել այն բանից հետո, երբ ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները համատեղ օդային պարեկություն են իրականացրել երկու երկրների մոտակայքում։ Երեքշաբթի օրը, տեղական ժամանակով 10:00-ի սահմաններում (01:00 GMT) յոթ ռուսական և երկու չինական ինքնաթիռներ մտել են Հարավային Կորեայի օդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ)՝ ըստ Սեուլում գտնվող շտաբների պետերի միացյալ գրասենյակի, գրում է Al jazeera-ն։

Ինքնաթիռները, որոնց թվում եղել են կործանիչներ և ռմբակոծիչներ, նկատվել են նախքան KADIZ մտնելը, որը տարածքային օդային տարածք չէ, բայց որտեղ ինքնաթիռները պետք է իրենց նույնականացնեն, Հարավային Կորեան տեղակայել է «կործանիչներ՝ ցանկացած արտակարգ իրավիճակի նախապատրաստման համար մարտավարական միջոցներ ձեռնարկելու համար»։

Ռուսական և չինական ինքնաթիռները մեկ ժամ թռել են Հարավային Կորեայի օդային պաշտպանության գոտի՝ մեկնելուց առաջ, հայտնել են զինվորականները։

Ճապոնիան առանձին տեղակայել է ռազմական ինքնաթիռներ՝ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ պարեկային ծառայության մասին հաղորդագրություններից հետո «օդային պաշտպանության միջոցառումները խստորեն կիրառելու» համար, ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին։ Երեքշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ նա նշել է, որ երկու ռուսական «միջուկային զենք կրելու ունակությամբ Տու-95 ռմբակոծիչներ» Ճապոնական ծովից թռել են դեպի Ցուշիմա նեղուց և հանդիպել երկու չինական ինքնաթիռների, որոնք «ունակ են կրել հեռահար հրթիռներ»։

Կոիզումին ասել է, որ ռմբակոծիչներին ուղեկցել են առնվազն ութ այլ չինական J-16 կործանիչներ և մեկ ռուսական A-50 ինքնաթիռ, երբ նրանք համատեղ թռիչք են իրականացրել Ճապոնիայի «շուրջը»՝ Օկինավայի գլխավոր կղզու և Միյակո կղզու միջև։

«Երկու երկրների կողմից ռմբակոծիչների կրկնվող համատեղ թռիչքները նշանակում են մեր երկրի շուրջ գործունեության ընդլայնում և ինտենսիվացում, միաժամանակ հստակորեն մտադրվելով ուժ ցուցադրել մեր ազգի դեմ, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում մեր ազգային անվտանգության համար»,- հավելել է նա։

Չինաստանի ազգային պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ համատեղ օդային վարժանքները կազմակերպել է Ռուսաստանի զինված ուժերի հետ՝ համաձայն «տարեկան համագործակցության ծրագրերի»։ Գերատեսչությունը հայտնել  է, որ օդային վարժանքները տեղի են ունեցել Արևելաչինական ծովի և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի վերևում՝ վարժանքներն անվանելով Ռուսաստանի հետ «10-րդ համատեղ ռազմավարական օդային պարեկություն»։

Մոսկվան նույնպես հաստատել է Պեկինի հետ համատեղ վարժանքների մասին՝ նշելով, որ դրանք տևել են ութ ժամ, և որ որոշ օտարերկրյա կործանիչներ հետևել են ռուսական և չինական ինքնաթիռներին։

«Երթուղու որոշակի փուլերում ռազմավարական ռմբակոծիչներին հետևել են օտարերկրյա պետությունների կործանիչներ»,- ասել  է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

2019 թվականից ի վեր Չինաստանը և Ռուսաստանը պարբերաբար ռազմական ինքնաթիռների թռիչքներ են իրականացրել Հարավային Կորեայի և Ճապոնիայի օդային տարածքների մոտ՝ առանց նախնական ծանուցման, հղում անելով համատեղ ռազմական վարժանքներին։ Չինաստանը և Ռուսաստանն ընդլայնել են ռազմական և պաշտպանական կապերը գրեթե չորս տարի առաջ Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։ Երկու երկրներն էլ Հյուսիսային Կորեայի դաշնակիցներն են, որը Հարավային Կորեայում և Ճապոնիայում համարվում է հակառակորդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի