Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Արման Ծառուկյանը

Լուրեր

05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting լիգայի մրցաշարում կմենամարտի UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մարտիկները կանցկացնեն գրեփլինգի մենամարտ, որը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը։ UFC-ում Շառա Բուլետը հանդես է գալիս միջին քաշային կարգում և համարվում է հարվածային մարտիկ։

31-ամյա Բուլետը խառը մենամարտերում անցկացրել է 17 հանդիպում, տարել 16 հաղթանակ ու կրել 1 պարտություն։ Ռուսաստանցի մարտիկը UFC-ում հանդես է գալիս 2023 թվականից։ Բուլետը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 26-ին՝ միավորներով հաղթելով կանադացի Մարկ-Անդրե Բարյոյին։ 2024թ․ հոկտեմբերին նա ժամկետից շուտ հաղթել է հայ մարտիկ Արմեն Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ է անցկացնելու նաև Մոսկվայում։ 29-ամյա հայ մարտիկը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։