Բրյուսելը ռուսական ակտիվների սառեցմանն ուղղված արտակարգ օրենք է պատրաստում. Financial Times

Լուրեր

09.06.2026 | 17:58
Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքը ԵՄ կարգելվի․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
09.06.2026 | 17:56
ԹՐԻՓՓ-ը միլիարդների ներհոսք է ապահովելու․ մտավախություն չունեմ ֆինանսական հնարավորությունների մասով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:49
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մոլդովայի դեմ խաղում
09.06.2026 | 17:44
Կոբախիձեն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում
09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական երկրները մտադիր են արագացնել շուրջ 210 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվների անժամկետ սառեցման մասին օրենքի ընդունումը: Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ սա արվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից ԵՄ առաջիկա գագաթնաժողովում հնարավոր վետոյից խուսափելու համար, գրում է The Insider-ը։

Օրենքի նախագիծը նախատեսում է արտակարգ լիազորությունների կիրառում:  Աղբյուրների համաձայն՝ ԵՄ ղեկավարությունը ձգտում է պահպանել Ռուսաստանի վրա ճնշումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շարունակական ջանքերի ֆոնին:

Այս հարցը դեկտեմբերի 18-ին կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում է։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան չի բացառել նիստը մինչև դեկտեմբերի 20-ը երկարաձգելու հնարավորությունը, «անհրաժեշտության դեպքում, մինչև դրական արդյունքի հասնեն»։ Politico-ն նշում է, որ սա բացառություն կլինի «ոսկե կանոնից», որ լավ գագաթնաժողովը տևում է մեկ օր։

Հաղորդվում է նաև, որ ԵՄ դեսպաններն այս շաբաթ ակտիվորեն կաշխատեն՝ անցկացնելով երեք հանդիպում՝ փորձելով համոզել Բելգիային աջակցել Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական ակտիվների օգտագործմանը։

Նախկինում հաղորդվել էր, որ ԵՄ-ն գտել է իրավական մեխանիզմ՝ ռուսական ակտիվները անորոշ ժամանակով սառեցնելու համար՝ առանց բոլոր անդամ պետությունների միաձայն համաձայնության: ԵՄ պայմանագրերը պարունակում են հոդված, որը թույլ է տալիս նման միջոցներ ձեռնարկել լուրջ տնտեսական ցնցումների պայմաններում, որոնք Բրյուսելը համարում է Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի «հիբրիդային ագրեսիան»: Ներկայում ռուսական ակտիվները սառեցնելու որոշումը երկարաձգվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի