2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Դատախազություն

Լուրեր

31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 18:41
Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել
31.01.2026 | 18:10
Մասշտաբային հոսանքազրկում Ուկրաինայում. մետրոն չի աշխատում, ջրամատակարարում չկա
31.01.2026 | 17:51
Ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
31.01.2026 | 17:30
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
31.01.2026 | 17:09
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը
31.01.2026 | 16:53
Team-ը պատրաստ է շարունակել վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների դեպքում
31.01.2026 | 16:39
Հրազդան քաղաքում 4 մեքենա է բախվել
31.01.2026 | 16:22
Արման Ծառուկյանը խոշոր գրազ է եկել հայտնի բլոգերի հետ
31.01.2026 | 15:55
Երևանում 4 օր ձյուն ու ձնախառն անձրև կտեղա
31.01.2026 | 15:38
Գերագույն խորհրդի անդամ եպիսկոպոսներին ՔԿ ներկայանալու ծանուցագրեր են տրվել. փաստաբան
31.01.2026 | 15:16
Ելենա Ռիբակինան առաջին տիտղոսը նվաճեց Australian Open-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 15:00
«ռեԱրմենիա» ակադեմիան AI-ի միջոցով փոխակերպում է մարդկանց և կազմակերպությունների հնարավորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 14:41
Հրապարակված նյութերում ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրում է փաստերը և միտված է հանրության մոլորեցմանը. «Վիվա Արմենիա»-ի հայտարարությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանն ու Եվրաջասթը. ինչպե՞ս փոխգործակցել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետությունից գործուղված դատախազի հետ» թեմայով կլոր սեղան-քննարկումը:

Նշվում է, որ քննարկումն իրականացվում է Նիդերլանդների Թագավորությունում գործող՝ Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ:

«Կլոր սեղան քննարկման նպատակն է բարձրացնել Եվրաջասթի (Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության), ինչպես նաև Եվրաջասթի համագործակցության հարցերով դատախազների հիմնական գործառույթների վերաբերյալ մասնակիցների իրազեկվածությունը՝ անդրազգային հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության և քրեական հետապնդման համատեքստում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել Եվրաջասթի գործիքներին հասանելիություն ստանալու նպատակով աջակցության հայտ ներկայացնելու պայմանները և այլն:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլորին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համար կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու, կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար և նշել.

«Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները, հնարավորություններն ու կերպարը միջազգային չափորոշիչներին:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին: Հաջորդիվ, ստորագրվեց Հայաստանի Հանրապետության դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը:

Մենք արդեն իրականացրել ենք անհրաժեշտ բոլոր ներքին իրավական ընթացակարգերը և նախատեսում ենք 2026 թվականի ընթացքում դատախազ գործուղել Եվրաջասթ:

Առիթն օգտագործելով ցանկանում եմ ընդգծել Նիդերլանդերում գործող Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ մեր՝ բոլորովին վերջերս ձևավորված, սակայն հետևողական և արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանն այս նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Եվրաջասթի մեր գործընկերներին՝ հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Սա Հայաստանում իրականացվող՝ նախադեպը չունեցող միջոցառում է, և վստահ եմ, որ այն էլ ավելի կնպաստի Եվրաջասթի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ամրապնդմանն ու առավել ակտիվ փոխգործակցությանը:

Այս միջոցառման իրականացմամբ մենք ցանկանում էինք նախքան Հաագա դատախազ գործուղելը՝ ներպետական մարմինների ներկայացուցիչներին ծանոթացնել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով գործուղված դատախազների հիմնական գործառույթներին՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համատեքստում»:

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թիմեն Կաուվենարը կարևորել է նման բովանդակությամբ քննարկում կազմակերպելն ու ընդգծել, որ Հայաստանը Նիդերլանդների կարևոր գործընկերն է և մեր երկկողմ հարաբերությունները բարձրացել են դեպի ռազմավարական համագործակցության:

Եվրաջասթի Գործընկերների հետ հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Բոստյան Շկրլեցը շնորհակալություն է հայտնել աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ Եվրաջասթի «ճանապարհորդությունը» Հայաստանի հետ շատ արդյունավետ է և բովանդակային:

Կլոր սեղան քննարկմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի Ծրագրի ղեկավար Դոմենիկո Ֆոտին, Եվրաջասթի ԵՄ-ի և միջազգային հարաբերությունների հարցերով բաժնի իրավախորհրդատու Ֆլորինա Բիսոգը, Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Ուկրաինայից գործուղված դատախազ Միրոսլավա Կրասնոբորովան, Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Նորվեգիայից գործուղված դատախազ Ռուդոլֆ Քրիստոֆֆերսենը, Արդարադատության, Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազները և այն դատախազները, ովքեր հսկողական և վերահսկողական գործառույթներ են իրականացնում խարդախության, կիբեռհանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման հանցագործություններով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներգրավված դատախազները:

Միջոցառման ընթացքում Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Նորվեգիայից և Ուկրաինայից գործուղված դատախազների, Լատվիայի ազգային անդամի, ինչպես նաև Եվրաջասթի ներկայացուցիչների կողմից կներկայացվեն համագործակցության հարցերով դատախազների հետ աշխատանքի առանձնահատկություններն ու հնարավորությունները: Կներկայացվեն նաև Եվրաջասթի գործիքակազմից օգտվելու, ինչպես նաև վարույթների առնչությամբ օպերատիվ տեղեկատվության համակարգված փոխանակման նպատակով Եվրաջասթին դիմելու կարգն ու պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։