Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում ժամանել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Լեհական «Լեգիան» ժամանել է Երևան, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի հանդիպումն է անցկացնելու Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» հետ։

Լեհական ակումբի կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Դեկտեմբերի 10-ին «Լեգիան» նախախաղային մարզում կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

«Նոա» – «Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։45-ին։

Հիշեցնենք, որ 4 խաղից հետո երևանյան ակումբն ունի 5 միավոր և 23-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 1-24-րդ տեղ գրաված թիմերը։ Նախորդ 4 խաղերում «Նոան» հաղթել է խորվաթական «Ռիեկային» (1։0), ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։ Լիգայի փուլի վերջին տուրում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը դեկտեմբերի 19-ին արտագնա հանդիպում է անցկացնելու Կիևի «Դինամոյի» հետ։