Բաքուն դիտարկում է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային գիծը վերականգնելու հարցը՝ ի պատասխան «Թբիլիսիի սակագնային դեմարշի». ադրբեջանական աղբյուր

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Ադրբեջանը սկսել է գնահատել այլընտրանքային լոգիստիկ առանցք զարգացնելու համար իր սեփական հնարավորությունները՝ ի պատասխան «Թբիլիսիի սակագնային դեմարշի»։ Այս մասին ասվում է ադրբեջանական իշխանական Minval Politika-ի հրապարակման մեջ, որն անդրադառնում է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան տարանցումներին ու դրա համար սակագների սահմանմանը։

Նշվում է, որ Խորհրդային տարիներին գոյություն ուներ երկաթուղի, որը կապում էր Բաքուն Ղազախի հետ, այնուհետև շարունակվում դեպի Իջևան: Բաքուն ներկայում դիտարկում է այս հատվածի վերականգնման հնարավորությունը՝ Ղազախից մինչև Հայաստանի հետ ենթադրյալ սահմանը։

Minval Politika-ի աղբյուրների տեղեկություններով՝ նախնական գնահատումն արդեն սկսվել է. ուսումնասիրվում են այն հատվածի հնարավոր վերականգնման տեխնիկական պարամետրերը, ծախսերը և ժամանակացույցը, որը թույլ կտա տարանցիկ երթևեկության մի մասը տեղափոխել Վրաստանից։ Այնուհետև բեռները կարող են սահմանը հատել ավտոմոբիլային փոխադրմամբ և ավելի խորը շարժվել դեպի Հայաստան, ինչը ժամանակակից լոգիստիկայի տեսանկյունից լիովին կենսունակ լուծում է։

Միևնույն ժամանակ, ուսումնասիրվում է լիարժեք ավտոճանապարհային երթուղիների տարբերակը։ Ըստ հրապարակման՝ երթուղին դեռևս վերջնականապես չի որոշվել. քննարկվում են այլընտրանքային միջանցքները և դրանց տնտեսական կենսունակությունը, բայց այն փաստը, որ նման քննարկումներ են տեղի ունենում, խոսում է գլխավորի մասին. Ադրբեջանը դադարել է Վրաստանի տարածքով տարանցումը դիտարկել որպես միակ կամ անխուսափելի ուղի։

Ըստ լրատվամիջոցի՝ այսօր Թբիլիսին կանգնած է պարզ ընտրության առաջ՝ կա՛մ ինտեգրվել համագործակցության նոր տարածաշրջանային մոդելին, կա՛մ հետևել, թե ինչպես են զարգանում երթուղիները, որոնցում իր ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Հայկական կողմը հաստատել էր վրաց գործընկերների հետ քննարկումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի