Վաշինգտոնն ու Կիևը խաղաղության ծրագրի շրջանակում քննարկում են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը՝ արդեն 2027 թվականին. The Washington Post

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Վաշինգտոնն ու Կիևը քննարկում են առաջարկ, որը թույլ կտա Ուկրաինային միանալ Եվրամիությանն արդեն 2027 թվականին՝ որպես ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու խաղաղության ծրագրի մաս։ Այս մասին գրում է The Washington Post սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին, փոխանցում է Meduza-ն։

Նա ընդգծում է, որ Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին անհանգստացնում է որոշ ԵՄ երկրների: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է հաղթահարել Ուկրաինայի անդամակցության հետ կապված Հունգարիայի դիմադրությունը։

ԵՄ անդամակցությունը, ենթադրաբար, կնպաստի առևտրին և ներդրումներին, ինչպես նաև Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարին։

Բանակցություններում քննարկվում է նաև «հրադադարի գծի ամբողջ երկայնքով»՝ Դոնեցկի մարզից մինչև Խերսոն և Զապորոժիե, ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը։

«Այս ապառազմականացված գոտուց այն կողմ կլինի մեկ այլ՝ ավելի խորը գոտի, որտեղ արգելվելու է ծանր զենքը։ Այս գոտին ուշադիր կհսկվի՝ նման Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտուն»,- գրում է Իգնատիուսը։

Նրա խոսքով՝ այլ գաղափարների թվում է Զապորոժիեի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողությանը հանձնելը։

ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին տարբերակի համաձայն, որը հրապարակվել էր լրատվամիջոցներում նոյեմբերի 20-ին, Ուկրաինան իր Սահմանադրությամբ ամրագրում է, որ չի միանա ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն պարտավորվում է ապագայում չընդունել Կիևին իր շարքերը։

Այնուամենայնիվ, Ուկրաինան իրավունք կունենա միանալ Եվրամիությանը։ Այն նաև նշում էր, որ Զապորոժիեի ատոմակայանը կգործի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաժանվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ 50/50 հարաբերակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի