Ուղիղ հարցրել եմ Հայկազ Բաղմանյանին` ինչո՞ւ եք սպանել իմ երեխուն․ Տիգրան Օհանջանյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

«Տիկին Վարդապետյանը միշտ ասում է՝ եթե ես ձեզ ընդունեմ, շահերի բախում կլինի»,- ասաց 2007 թվականի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասերից մեկում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

«Ի՞նչ շահերի բախման մասին է խոսքը։ Այսինքն՝ իրենք երևի գիտեն ով է մարդասպանը, հա՞։ Ես էլ գիտեմ՝ ով է։ Բոլորն էլ ճանաչում են, իրենք էլ են ճանաչում՝ Հայկազ Բաղմանյանը՝ իր շքախմբով։ Բազմիցս ասել եմ՝ եթե իմ բառերի մեջ կա զրպարտություն, թող ինձ մեղադրանք առաջադրեն։ Դեպքից անցել է 12 տարի, նոր Հայկազ Բաղմանյանին կանչել են հարցաքննության և էն հարցերը չեն տվել։ Ինքը եղել է Կարճաղբյուրի զորամասի կորպուսի հրամանատարը։ Դեպքը տեղի է ունեցել իր նստավայրից 15 մետր հեռավորության վրա, իր «ախռանայի» սենյակից էլ՝ մեկուկես մետր հեռավորության վրա։ Իմ երեխու դին գտել են իր «ախռանայի» պատուհանի տակից։ Ես ու՞մ կասկածեմ»,- հարցնում է սևազգեստ մայրը։

Գոհար Սարգսյանի խոսքով՝ ինքն ուղիղ հարցրել է Հայկազ Բաղմանյանին՝ ինչո՞ւ է սպանել իր տղային։

«Ասաց՝ ես ինչո՞ւ պիտի սպանեի զինվորին, ես ի՞նչ գործ ունեմ զինվորի հետ»,- պատմում է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ Տիգրան Օհանջանյանը զորամասի կապի հանգույցի մոտ հպվելով ռադիոռելային կայանը պահող ձգալարին՝ էլեկտրահարվել է և տեղում մահացել: Զինծառայողի ծնողները պնդում են՝ դատաբժիշկները չեն արձանագրել իրենց որդու մարմնի վրա եղած վնասվածքները, որոնք, ըստ նրանց, վկայում են ծեծի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան