Կամբոջայում և Թաիլանդում սահմանային բախումների պատճառով կես միլիոնից ավելի մարդ է տարհանվել

Լուրեր

29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
Բոլորը

Սահմանային հակամարտության վերսկսումից ի վեր ավելի քան 500,000 մարդ լքել է իրենց տները՝ անվտանգ վայրեր փնտրելով Թաիլանդում և Կամբոջայում։ Երկու երկրների կառավարությունները հայտարարել են, որ սա գերազանցում է այս տարեսկզբին նմանատիպ բախումների ժամանակ տարհանվածների ընդհանուր թիվը, գրում է France 24-ը։

«Մեծ թվով քաղաքացիական անձինք ստիպված են եղել տարհանվել այն պատճառով, ինչը մենք գնահատել ենք որպես նրանց անվտանգությանը սպառնացող անմիջական սպառնալիք։ Ավելի քան 400,000 մարդ տեղափոխվել է անվտանգ ապաստարաններ յոթ նահանգներում։ Մենք ցանկանում ենք կանխել 2025 թվականի հուլիսին քաղաքացիական անձանց վրա հարձակումների կրկնությունը»,- լրագրողներին ասել է Թաիլանդի պաշտպանության նախարարության խոսնակ Սուրասանտ Կոնգսիրին։

Կամբոջայում «101,229 մարդ տարհանվել է անվտանգ ապաստարաններ և հարազատների տներ», իր հերթին, լրագրողներին ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Մալի Սոչեատան։

Հարավարևելյան Ասիայի հարևանները վիճարկում են իրենց 800 կիլոմետրանոց (500 մղոն) սահմանի՝ գաղութային դարաշրջանի սահմանազատումը, որտեղ պատմական տաճարների նկատմամբ մրցակցային պահանջները վերածվել են զինված հակամարտության։ Այս շաբաթվա բախումներն ամենամահացուն էին հուլիսին տեղի ունեցած հնգօրյա մարտերից ի վեր, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, շուրջ 300,000 մարդ տեղահանվեց սահմանի երկու կողմում՝ նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ անկայուն զինադադարի կնքումը։

Կողմերը միմյանց են մեղադրում վերսկսված մարտական ​​գործողությունները հրահրելու համար, որոնք երեքշաբթի տարածվել են Թաիլանդի և Կամբոջայի հինգ նահանգներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի