Տղայիս տեսա կոմայի մեջ՝ աչքերը բաց, բերանն էլ՝ սոսինձով կպած․ Արթուր Ղազարյանի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
Բոլորը

«Իմ տղան ծառայել է Հադրութի N զորամասում։ Տղայիս հետ վերջին անգամ խոսել եմ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին: Դա վերջին խոսակցությունն է եղել։ Ասել եմ՝ Արթուր ջան, ի՞նչ է եղել, ասաց՝ հրամանատարս՝ Ջանգինյան Մարտինն ասել է, որ թուրքերի հետ պիտի առուվաճառք անեք»,- պատմում է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ծառայության ընթացքում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

«Ասի՝ Արթուր ջան, զգույշ մնա՛, հանկարծ մի բան չլինի։ Ասաց՝ եթե Ջանգինյան Մարտինը ասել ա, ուրեմն պիտի անենք։ Էդ վերջին խոսակցությունն ա եղել։ 14, 15, 16, 17… 17-ին զանգել են՝ եկեք, ձեր տղային բերել են հոսպիտալ, կոմայի մեջ ա»,- ասաց սևազգեստ մայրը։

Ղազարյանը պատմում է՝ հոսպիտալում տղային մահացած են տեսել։

«Ինչո՞ւ եմ ասում մահացած․ ի սկզբանե ես իմ տղային տեսել եմ՝ աչքերը բաց, սաղ ներսը չորացած, բերանը ներսից սոսնձով կպած, իբրև իմ տղան կոմայի մեջ ա։ Եթե իմ տղան կոմայի մեջ ա եղել, ի՞նչ կապ ուներ էդ սոսինձը․ իմ տղային մահացած են բերել»,- ասում է Իրինա Ղազարյանը։

Նա հարցնում է Փաշինյանին՝ ինչո՞ւ գործին ընթացք չեն տալիս։

«Թե՞ միայն ձեր աթոռները զավթեցիք ու նստեցիք։ Միևնույն է՝ մենք մինչև վերջ գնալու ենք, արդարությունը պիտի հաղթի։ Մենք պահանջում ենք մի բան, որ մեր տղաների վարկածները պիտի փոխվեն, որովհետև ի սկզբանե Աննա Վարդապետյանը ասել է, որ միանշանակ սա սպանություն է։ Եթե սպանություն է, ուրեմն ինքը պիտի կանգնի ասի, որ այո՛, ծնողները ճիշտ են՝ տղաներին սպանել են»,- ասաց սևազգեստ մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան