ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Լուրեր

16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասսին (հանրապետական գործիչ Կենտուկիից) ներկայացրել է HR 6508 օրինագիծը՝ ՆԱՏՕ-ի մասին օրենքը, որն առաջարկում է Միացյալ Նահանգների հեռացում Հյուսիսատլանտյան դաշինքից (ՆԱՏՕ):

«ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի մնացորդ է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործենք մեր սեփական երկիրը պաշտպանելու համար, այլ ոչ թե սոցիալիստական ​​երկրները։ ՆԱՏՕ-ն ստեղծվել է Խորհրդային Միությանը հակազդելու համար, որը փլուզվել է ավելի քան երեսուն տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ մասնակցությունը հարկատուներին արժեցել է տրիլիոնավոր դոլարներ և շարունակում է վտանգել ԱՄՆ-ի ներգրավվածությունն արտաքին պատերազմներում։ Մեր Սահմանադրությունը չի թույլատրում մշտական ​​արտաքին միջամտություններ, ինչի մասին մեր հիմնադիր հայրերը մեզ հստակորեն զգուշացրել են։ Ամերիկան ​​չպետք է լինի աշխարհի անվտանգության վերմակը, հատկապես, երբ հարուստ երկրները հրաժարվում են վճարել իրենց սեփական պաշտպանության համար»,- ասել է Թոմաս Մասսին։

ՆԱՏՕ-ի ակտը՝

-Պահանջում է, որ նախագահը պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 13-րդ հոդվածի։

-Եզրակացություն է անում, որ ՆԱՏՕ-ի Սառը պատերազմի սկզբնական նպատակը այլևս չի համապատասխանում ԱՄՆ-ի ներկայիս ազգային անվտանգության շահերին։

-Գտնում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բավարար տնտեսական և ռազմական կարողություններ ունեն իրենց սեփական պաշտպանությունն ապահովելու համար։

-Կանխում է ԱՄՆ հարկատուների միջոցների օգտագործումը ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեների համար, ներառյալ նրա քաղաքացիական բյուջեն, ռազմական բյուջեն և Անվտանգության ներդրումային ծրագիրը։

Նշվում է, որ սենատոր Մայք Լին (հանրապետական, Յուտա) նմանատիպ օրինագիծ՝ S.2174-ը, ներկայացրել է ԱՄՆ Սենատում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի