Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված չեն․ պատասխանատուները Փաշինյանը և Վարդապետյանն են․Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ամբողջ աշխարհն այսօր նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Շատ խորհրդանշական օր է, և մենք ցանկանում ենք այս ասուլիսի միջոցով հանրությանը ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պաշտպանված չեն. ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև տարվա մյուս 365 օրերի ընթացքում ևս»,- ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Անցնող 2025 թվականի ընթացքում քննության փուլում գտնվող հինգ գործերով՝ Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Ղազարյանի, Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի գործերով որևէ տեղաշարժ չի եղել։ Ցանկանում եմ նշել, որ այս հինգ գործերի բացահայտման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ով գործերի բացահայտման բանալին ունի դեռևս 2021-22 թվականներից, և ինքը դրանց մասին նաև անձամբ մի քանի անգամ զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ, դեռևս այս սպանությունների չբացահայտման պատասխանատուները մնում են անպատիժ, իսկ նրանց հովանավորները, ըստ էության, փաստորեն երկրի վարչապետն ու գլխավոր դատախազն են»,- նշեց Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ խաղաղ պայմաններում զորամասերում կամ հերթապահության ժամանակ սպանված զինծառայողների գործերով պետությունը շարունակում է ցուցաբերել անգործություն։

«Հայտնի է նաև, որ Վալերի Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի գործով ունենք Եվրոպական դատարանի վճիռներ։ Արթուր Ղազարյանի և Անդրանիկ Մկրտչյանի գործով Եվրոպական դատարանում արդեն գանգատներ կան, շուտով կլինի նաև Լևոն Թորոսյանինը։ Այս առումով ևս պետությունը ոչինչ չի կատարում»,-նշեց Պապիկյանը՝ ընդգծելով, որ այս ամենի պատասխանատուն Փաշինյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան