Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան ապահովեն անվտանգությունը

Լուրեր

19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել, բայց դրա համար պետք է ապահովել դրանց անցկացման աանվտանգությունը, ինչպես նաև փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որն արգելում է ընտրությունները ռազմական դրության ժամանակ, գրում է Current time-ը։

Զելենսկին «բացարձակապես անադեկվատ» է անվանել պնդումները, որ պատերազմը չի ավարտվում, քանի որ նա «փորձում է պահպանել իր աթոռը»։ Ուկրաինայի նախագահը չի նշել, թե ով է արել այս հայտարարությունները, սակայն հայտնի է, որ Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի։ Զելենսկիի «անօրինական» լինելու պնդումն ակտիվորեն տարածվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական քարոզչամեքենայի կողմից։

«Ես պատրաստ եմ ընտրություններին։ Ավելին՝ ես խնդրում եմ Միացյալ Նահանգներին, հնարավոր է՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովել ընտրությունների անվտանգությունը։ Այդ դեպքում, 60-90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում РБК-Ուկրաինան։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ կխնդրի Ուկրաինայի խորհրդարանին՝ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարել։

«Ես վաղը կլինեմ Ուկրաինայում՝ սպասելով գործընկերների և խորհրդարանի անդամների առաջարկներին։ Ես պատրաստ եմ գնալ ընտրությունների»,- ասել է Զելենսկին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտին վերաբերող երեք փաստաթուղթ կա։

«Մենք ամերիկացիների հետ քննարկում ենք երեք փաստաթուղթ, և արդեն քննարկում ենք դրանք եվրոպացիների հետ։ Կա 20 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթ, որն անընդհատ փոփոխվում է։ Երկրորդ փաստաթուղթն անվտանգության երաշխիքներն են. մենք աշխատում ենք դրա վրա, և ես սպասում եմ մեր զինվորականների համապատասխան առաջարկներին և ամերիկացիների հետ նրանց երկխոսության արդյունքներին։ Անվտանգության երաշխիքները կարևոր փաստաթուղթ են մեր և Միացյալ Նահանգների, մեր և եվրոպացիների միջև»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երրորդ փաստաթուղթն Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման ծրագիր է, որը «պետք է իրականացվի պատերազմի ավարտից կամ հրադադարի հաստատումից հետո»։

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ նա նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ձևակերպվեն Կոնգրեսի կողմից հաստատված օրենքի տեսքով։

«Ամերիկացիները մեզ ասել են՝ ուզում են, որ Ուկրաինան այս անգամ ունենա իրատեսական անվտանգության երաշխիքներ, որոնք հաստատվել են Կոնգրեսի կողմից, որպեսզի մենք իսկապես կարողանանք դրանք զգալ, որպեսզի մենք ունենանք զենք և, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի կիրառել պատժամիջոցներ, որպեսզի մենք ունենանք օդային պաշտպանություն, և որպեսզի դա լինի [ՆԱՏՕ-ի կանոնադրության] 5-րդ հոդվածի հիման վրա։ Սակայն մենք դեռ չենք մշակել այս մանրամասները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին Telegram-ում գրել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ին փոխանցել թարմացված «խաղաղության ծրագիրը»՝ առաջիկա օրերին եվրոպացի դաշնակիցների հետ հանդիպումներից հետո։

Բացի այդ, ուկրաինացի լրագրողների հետ առցանց զրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին բացատրել է՝ Վաշինգտոնը պահանջում է, որ Ուկրաինան Դոնեցկի մարզը հանձնի Ռուսաստանին. Մոսկվան դա է ուզում, մինչդեռ Կիևը ցանկանում է, որ ԱՄՆ-ն իր կողմում լինի։ Նա նաև հայտնել է էներգետիկ հրադադարի ընդունման պատրաստակամությունը, եթե Ռուսաստանն աջակցի և պահպանի այն։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Թրամփը Զելենսկիին մի քանի օր ժամանակ է տվել՝ խաղաղության ծրագրին պատասխան պատրաստելու համար: Բանակցություններին ծանոթ աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին, շաբաթ օրը, Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, հեռախոսազրույցի ժամանակ կոչ են արել Զելենսկիին արագ որոշում կայացնել խաղաղության ծրագրի վերաբերյալ, քանի որ Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել «մինչև Սուրբ Ծնունդ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի