Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց

Լուրեր

29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի համար ԵՄ խորքային ինտեգրման նոր հնարավորությունների ստեղծմանը՝ այդ թվում տնտեսական, էներգետիկ և ինստիտուցիոնալ ոլորտներում։

«Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Կոնկրետ նախագծերի շուրջ պայմանավորվածություն ունենք, Գերմանիան կօգնի Հայաստանին նաև մի շարք նախագծերում էներգամատակարարման ոլորտում ՝ այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու համար»,-ասաց Մերցը։Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի հետ շատ կոնկրետ խոսել են այս մասին, ձեռք են բերել համապատասխան համաձայնություններ, որոնք նաև գրավոր արտահայտություն են ստացել։ Երկկողմ համաձայնություն կա մոտակա տարիներին սերտորեն աշխատել միասին։ «Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո պատմական շանս կա լայն, կայուն և եվրոպական հիմքի վրա դնել այս գործընթացը»,- նշեց Գերմանիայի կանցլերը։

Ըստ նրա՝ Եվրոպան նույնպես մեծ գրավչություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների համար։